Tuesday, 09 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել

Իրանական դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Իրանի նախագահի մամուլի հարցերով խորհրդականին

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի թիվ 76 դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել մամուլի հարցերով Իրանի նախագահի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրին։ Այդ պատժաժամկետի կեսը վերաբերում է «իսլամական արժեքներին հակասող նյութերի տարածմանը», իսկ մյուս կեսը՝ «հասարակական բարոյականության խախտմանը»։

Բացի այդ, դատարանին որոշմամբ՝ նախորդ տարվա հունվարից ցայժմ իրանական առաջատար Irna լրատվական գործակալության ղեկավար Ջավանֆեքրը եռամյա ժամկետով զրկվել է հրատարակչական և լրագրողական գործունեություն վարելու իրավունքից։

Նշվում է, որ իրանական դատարանն օրինախախտում է հայտնաբերել «Խաթուն» թերթի հրապարակումներում, որի գլխավոր խմբագիրը Ջավանֆեքրն էր։ Թերթի համարներից մեկում հրապարակվել էր մշակութային հարցերով Իրանի նախագահի նախկին խորհրդական Մեհդի Կահլորի հետ հարցազրույցը։

Դրանում Կահլորը քննադատության է ենթարկել իսլամական կանացի հանդերձանքի սև գույնը՝ ընդգծելով, որ այն ներմուծվել է եվրոպացիների կողմից շահական Պարսկաստանի ժամանակ։ Ըստ Կահլորի՝ եվրոպացիներն ավանդաբար սև կոստյում են կրել՝ ցոփ երեկույթներին մասնակցելու համար։

Բացի այդ, թերթը հրապարակել էր մի շարք հայտնի մարզիկների ու դերասանների լուսանկարներ, ինչպես նաև ծաղրանկարներ, ինչը դատարանը որակել է որպես «իսլամական արժեքների խախտում»։ Այժմ Ջավանֆեքրն իր տրամադրության տակ ունի 20 օր՝ հիշյալ դատավճիռը բողոքարկելու համար։

Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտին Իրանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և այս ամենը տեղի է ունենում դրանից 6 ամիս առաջ։

Ի դեպ, այս տարվա ապրիլից թեժ պայքար է ընթանում պահպանողականների ու նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մերձակա շրջապատի միջև։ Պահպանողական շրջանակների ներկայացուցիչները կարծում են, որ նախագահական վարչակազմը ձևավորել է ռևիզիոնիստական շարժում, որը ձգտում է հասնել իրանական հանրության շրջանում հոգևորականության դիրքերի թուլացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում