Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Կարևորը` ես եմ հավատում

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Գագիկ Բեգլարյանի հետ կատարվածն ու Երևանի քաղաքապետի պաշտոնից նրա հրաժարականը:
– Էդ իրա գործն ա: Ես խորը չգիտեմ պատճառները: Մեկնաբանման կարիք չկա, բայց կարող եմ ասել, որ ամեն մարդու գործունեություն կախված է իր արած ու չարած գործերից: Բոլորը գիտեն` ոչ մեկը իրավունք չունի չարաշահել ո՜չ պաշտոնը, ո՜չ էությունը, ո՜չ դիրքը: Մի խոսքով, օրենսդրական դաշտում էին լուծումները:
– Եթե Բեգլարյանը ծեծեր ոչ թե նախագահականի աշխատակցի, այլ սովորական քաղաքացու կամ ուրիշ պաշտոնյայի, ձեր կարծիքով, արդյո՞ք նման վերջաբան կլիներ, այսինքն` քաղաքապետն արդյո՞ք հրաժարական կտար:
– Դա պատժելի է: Եթե քաղաքապետը գտել է, որ սխալվել է ու իր հոժար կամքով դիմում է գրել, արդեն անձնական վերաբերմունքն է արտահայտել: Այդ ժամանակներն անցել են, երբ մարդկանց ձեռքից վերցնում էին իրենց իրավունքները:
– Նախկինում բազմիցս նման դեպքեր եղել են, և մեղավորները չեն պատժվել:
– Դե ժամանակն է թելադրում ամեն ինչ: Այն ժամանակ այդպես էր, հիմա ավելի ռացիոնալ ենք ապրում, ավելի կոնկրետ, ավելի ճիշտ:
– Այսինքն` Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանը փորձում է ամեն ինչ նոր էջից սկսել:
– Սերժ Սարգսյանին ես ճանաչում եմ պատերազմի առաջին իսկ օրերից: Ինքը շատ սկզբունքային մարդ է, և իմ կարծիքով` նոր չի սկսել: Դա գալիս է ե՜ւ բանակաշինությունից, ե՜ւ իր քաղաքական ապրած օրերից, տարիներից, իր անձնական դաստիարակությունից: Նա կարող է կողքդ կանգնել, բայց երբ դու չես ուզում կանգնել, ճիշտ ձևով պահել, կարող է հրաժարվի քեզանից ու ասի` ՙնախկինը որևէ կապ չունի, մենք երկիր ենք կառուցում, և եթե երկրի կառուցման դեպքում մարդը սխալվում է, ինքը պետք է հրաժարվի՚:
– Այսինքն` հավատում եք Սերժ Սարգսյանի անկեղծությանը:
– Իհարկե… դա ժամանակի պահանջն է: Այլ կերպ չի կարող լինել:
– Իսկ արդյո՞ք հասարակությունը կհավատա Սերժ Սարգսյանի ու իշխանությունների ազնվությանը:
– Կարևորը` ես եմ հավատում: Եթե ես եմ հավատում, իմ ընտրողներն էլ, բնականաբար, կհավատան: Միջավայրն էլ, իմ աշխատանքային կոլեկտիվն էլ կհավատա:
– Իսկ արդարադատության նախարարի պաշտոնանկությունը որքանո՞վ էր տրամաբանական. ինչո՞ւ նրան պատժեցին` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի արարքների, Պողոսյանին չպատժելու համար: Արդյո՞ք դա կազուս չի:
– Դա կազուս չի, ընդհակառակը: Դա աշխատանքը ճիշտ չկազմակերպելու արդյունք էր:
– Իսկ ԴԱՀԿ պետը, Ձեր կարծիքով, կպատժվի՞, թե՞ ոչ:
– Եթե մեկը մյուսի հետևանքն է, հետևանքի սկիզբն է պատժելի, բնականաբար, նա ևս կպատժվի: Ինձ թվում է` այո, նրան էլ կպատժեն:
– Այս ամենին, Ձեր կարծիքով, կհետևե՞ն, արդյոք, նոր պաշտոնանկություններ:
– Իմ կարծիքով` նման արարքներ թույլ տվողներն անպայման կպատժվեն:
– Վերջին շրջանում տեսակետ է հնչում, որ Սերժ Սարգսյանը փորձում է իր շրջապատը մաքրել, նույնիսկ ասում են` փորձում է ՙժելեած տղաների՚ բերել:
– Սերժ Սարգսյանն իր շրջապատը չի մաքրում: Իր շրջապատը շատ լավ շրջապատ է, իսկ ով կսայթաքի, բնականաբար, այդ շրջապատում չպիտի լինի: Չի կարելի բացառիկ ձևով սխալվել, որովհետև գործ ունես պետության հետ, ժողովրդի հետ: Ոնց կարող ես քեզ նման բաներ թույլ տալ:
– Իսկ Գագիկ Բեգլարյանը, ձեր կարծիքով, այդքան միամի՞տ էր, որ նման ձևով սխալվեց:
– Ես չեմ կարող ասել:
– Խոսվում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է նոր, թարմ ուժերով համալրել շրջապատը:
– Ես շատ գոհ կլինեմ դրանից: Եթե երկիրդ ջահել, կրթված, դաստիարակված կադրերն են ղեկավարում, երկիրդ ջահելանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում