Երեկ մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիա են իրականացրել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Նրանք անցել են մայրաքաղաքի փողոցներով` ավերածություններ առաջացնելով իրենց ճանապարհին: Բողոքի ակցիան ուղղված էր ընդդեմ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վարած քաղաքականության:
Հարյուրավոր մարդիկ քաղաքի կենտրոնում «կրակե բարիկադներ» են սարքել: Ավելի վաղ Պալերմոյի ուսանողները ժամանակավորապես կասեցրել են տեղի օդանավակայանի աշխատանքը: Միլանում երիտասարդները ներխուժել են տեղի բորսայի շենք: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ Իտալիայի խորհրդարանը երկար քննարկումներից հետո վստահություն է հայտնել Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցությանը, որից հետո էլ սկսել են բողոքի այս ակցիաները: