ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Տալի 6-րդ միջազգային հուշամրցաշարի 5-րդ տուրը: Լևոն Արոնյանն իր ուժերը չափում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Խիկու Նակամուրայի հետ: 5-րդ տուրի մրցավեճերի զույգերն են՝
Լևոն Արոնյան – Խիկու Նակամուրա
Վիշվանաթան Անանդ – Վլադիմիր Կրամնիկ
Բորիս Գելֆանդ – Յան Նեպոմնյաշչի
Սերգեյ Կարյակին – Պյոտր Սվիդլեր
Մագնուս Կառլսեն – Վասիլի Իվանչուկ
Պյոտր Սվիդլեր – Սերգեյ Կարյակին մրցավեճն ավարտվեց առաջինը, որտեղ գրանցվեց ոչ-ոքի: