Օհայո նահանգից ամերկուհի Էննիկ Ռիչարդսոնը կարող է դատվել այն բանի համար, որ կերակրել է սկուռիկների՝ իր հարևանների տարածքում: Այս մասին հաղորդում է ամերիկյան Fox հեռուստաընկերությունը:
Միջադեպը վերածվել է դատական գործընթացի այն բանից հետո, երբ Ռիչարդսոնը չի ցանկացել իր հարևանների խնդրանքին ընդառաջ գնալ և չկերակրել կենդանիներին: Նա նաև չի ենթարկվել տեղի իշխանությունների պահանջին, ովքեր պնդել են, որ նա չի կարող գտնվել իր հարևանի տարածքում` առանց վերջինիս թույլտվության:
«Նա կանգի չի առել: Նա չի լսել ոստիկանությանը: Նրանք մեծ վնաս են պատճառել թաղամասին: Կենդանիները կրծել են ավտոմեքենայի հաղորդալարերը»,- ասել է Դոն Դուբոն, ով Ռիչարդսոնի հետ նույն փողոցի վրա է ապրում:
Հարևանների բողոքի արդյունքում Ռիչարդսոնի հանդեպ քրեական գործ է հարուցվել, և նա կարող է 60 օր բանտում անցկացնել և տուգանք մուծել:











































