Այս գիշեր երկիր մոլորակի վրա աստղային անձրև է տեղացել, երբ մեր մոլորակը հայտնվել է «Գեմինիդա» ասուպային հոսքի մեջ (այդ հոսքը սկսվում է Երկվորյակների համաստեղությունից, այդ պատճառով էլ կոչվում է «Գեմինիդա»): «Անձրևն» այնքան ուժեղ է եղել, որ հնարավոր է եղել տեսնել նույնիսկ առանց հատուկ սարքերի:
Ասուպները երկրագնդի մթնոլորտ են ներխուժում 30-35 հազար կմ/ժ արագությամբ և անմիջապես այրվում: Նրանցից ընդամենը մի քանիսն են հասնում երկրագնդի մակերեսին, այն էլ՝ փոքր ծավալով, քանի որ մեծ մասն այրվում է: Սակայն, ինչպես նշում են գիտնականները, այս հոսքի մեջ մեծ կտորներ չեն եղել: Այդտեղից էլ՝ այն գեղեցիկ տեսարանը, երբ աստղերը կարծես թափվում էին Երկիր մոլորակի վրա: