Դեկտեմբերի 15-ին հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.05-ին ճակատի պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Շինուհայր գյուղի բնակիչ, 1954 թ. ծնված Մամիկոն Ն.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նրա վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ժամը 23.00-ի սահմաններում Հալիձոր-Շինուհայր ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է:
Դեպքի վայրից անհայտ անձը նշված ավտոմեքենան տեղափոխել է անհայտ ուղղությամբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: