Tuesday, 09 06 2026
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե

Ազատազրկվածները մնում են խորհրդային ոստիկանական ռեժիմի տակ

Իշխանությունների որդեգրած քաղաքականությունից ամենևին էլ չի երևում, որ նրանք ցանկանում են բարեփոխել անազատության մեջ գտնվողների պայմանները: Այդ տպավորությունն էր միջազգային կազմակերպությունների (USAID-ի, ԵԱՀԿ գրասենյակ) հրավիրած կլոր սեղանի շուրջ հնչած մտահոգություններից և առկա մարտահրավերներից:

Առկա խնդիրները ներկայացրին դիտորդական երկու խմբերը: Նրանցից մեկը` ոստիկանության համակարգում ձերբակալվածների պահման վայրերի հանրային մոնիտորինգի խումբը, ղեկավար Սուրեն Իսկանդարյանի գլխավորությամբ, ուսումնասիրություններ էր կատարել ոստիկանության ՁՊՎ-ներում: Մյուսը իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած` ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբն է, որն ուսումնասիրություններ էր կատարել ԱՆ ենթակայության քրեակատարողական հիմնարկներում:

Ըստ Իսկանդարյանի` Հայաստանում դեռ չկան համապատասխան պայմաններ ձերբակալվածների նկատմամբ քննչական մարմինների գործողությունների վերահսկողություն իրականացնելու համար, և այդ իրավիճակում «չկա երաշխիք, որ անձը խոշտանգման չի ենթակվի»: Փորձագետը կարևորեց հարցաքննությունների տեսաձայնագրումը` նշելով, որ քննչական ընթացակարգի թափանցիկության ապահովման համար ամենևին էլ կարևոր չեն ֆինանսական միջոցները, որոնց բացակայության գործոնով են փորձում հիմնավորվել իրավապահները:

«Կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ օրենքի կետերը ոստիկանության կողմից չեն կատարվում»,- նշեց Իսկանդարյանը: ՁՊՎ-ների դիտորդական խմբի անդամ Հասմիկ Սահակյանի փոխանցմամբ էլ` ՁՊՎ-ներում պահվող անձանց` ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով վարակված լինելու հանգամանքը ստուգելու պայմաններ չկան, և անձը սովորաբար մեկուսացվում է` հիմք ընդունելով նրա հայտարարությունը:

Եթե 2009-ին ՔԿՀ-ներում մահացությունների թիվը եղել է 9-ը, ապա 2010-ին` 35: Ըստ ՔԿՀ դիտորդ-խմբի ղեկավար Ա.Սաքունցի` «Կան մի քանի հարցեր, որոնք լուծում չեն ստացել: Դա գերբեռնվածության խնդիրն է, ազատ ժամանցի, զբոսանքի, հեռախոսազանգերի հետ կապված խնդիրները: Հիմնարկներ կան, օրինակ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 0-ները, դրանք իրենց պահման պայմաններով նվաստացուցիչ են: Ասում են` ֆինանսների առկայության դեպքում կարելի է վերանորոգել:

Այսինքն` կան հարցեր, որոնք պայմանավորված են իրապես ֆինանսներով, բայց ես կարծում եմ, որ կան հարցեր նաև, որոնք ֆինանսներով չեն պայմանավորված: Կոնկրետ խլացուցիչների ներդրմամբ, հեռախոսազանգի իրավունքի խախտում է տեղի ունեցել,- ասաց իրավապաշտպանը` հավելելով,-«Նուբարաշենը» պետք է փակել»: Ըստ իրավապաշտպանի` կոռուպցիայի դրսևորումները ավելի խոցելի են դարձնում համակարգը: Օրինակ` բջջային հեռախոսների դեպքով, երբ խլացուցիչներ դրեցին, դատապարտյալները դժգոհեցին, թե տաքսոֆոնները չեն բավարարում:

Բայց այդ դեպքում նաև ՔԿՀ-ի անձնակազմի ռեսուրսներն են անբավարար: Բացի դա, ՔԿՀ-ներ ներթափանցող բջջային հեռախոսներն ավելի շատ են, քան դրանք անօրինական ճանապարհով ներս մտցնող աշխատակիցներին բացահայտելու դեպքերը: Երբ այդ մասին բարձրաձայնել են` դիտորդներին ասել են` «դուք բռնեք-բերեք…»: Կոռուպցիոն դրսևորումներն առկա են, օրինակ, տեսակցությունների, արտահերթ լոգանքի տանելու (որի համար 1000 դրամ են ուզում) պարագայում: Հենց այդ կոռուպցիոն դրսևորումներն էլ քայքայում են համակարգը: «Դուրս է գալիս` մի խնդիր լուծում են, 10 խնդիր առաջանում է:

Այսինքն` երբ որ փորձում են անօրինության դեմը փակել, օրինական դաշտը պատրաստ չէ դրան լուծում տալու: Բացի դա, ներքին բողոքարկման մեխանիզմները չեն գործում… Ասում են` ազգային մենթալիտետը թույլ չի տալիս` չեն բողոքում: Քրեակատարողական հիմնարկներում չգրված օրենքները ավելի մեծ դեր ունեն, ցավոք սրտի, քան գրված օրենքները, որովհետև արդյունավետ չեն կիրառվում»,- նշեց Սաքունցը:
ՔԿՀ-ներում բժշկական փորձագետ Աշոտ Դավիդյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եղել են դեպքեր, երբ նույնիսկ բուժանձնակազմերում աշխատող անձանցից ոմանք չեն իմացել, թե ինչ է Հեպատիտ C-ն:

Աբովյան ՔԿՀ-ում, որտեղ կանայք և անչափահասներն են պահվում, գինեկոլոգիական աթոռ չի եղել, ավելի ճիշտ` եղել է, բայց դրված է եղել փուլ եկած տանիքի տակ: ՔԿՀ-ների դիտորդներից Լաուրա Գասպարյանն էլ նշեց, որ ՔԿՀ-ներում դիսպանսեր հսկողություն չի իրականացվում, չնայած օրենքը նախատեսում է: Հիմնական խնդիրներից նա նշեց հիվանդ դատապարտյալների տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոցներ: Մարդիկ ստիպված են լինում սպասել մինչև իրենց հերթը գա կամ հնարավոր լինի տեղափոխումը, մինչդեռ հապաղումը հանգեցնում է մահվան, ինչպես եղավ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանի հետ: Բացի դա, չկա շտապօգնության մեքենա:

Որպես եզրափակում` ՁՊՎ-ների դիտորդական խմբի ղեկավարն ասաց, որ 40 ՁՊՎ վերանորոգվել է, 13-ը` փակվել, 5-ը բացվել է, 31-ը ջեռուցվում է: Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում ՀՎԻԴ-ի խմբին, ապա նրա ղեկավարը լուրջ մարտահրավերներ համարեց սեռական փոքրամասնություններին մեկուսացնելը, «զոն նայողի» ինստիտուտի ազդեցությունը ՔԿՀ-ներում խնդիրների լուծման առումով. որտեղ զոն նայողն ուժեղ է, այնտեղ ՔԿՀ-ի ադմինիստրացիան սովորաբար թույլ է կամ հակառակը:

Չգրված օրենքներն ավելի ազդեցիկ են: Բացի դա, դատախազությունը վերահսկողություն է իրականացնում դատապարտյալների գործերի և՛ նախաքննության, և՛ նրանց պահման վայրերի նկատմամբ: Եվ վերջում, իրավապաշտպանը նշեց, որ մոտ 10 տարի առաջ, երբ ՔԿՀ-երը ոստիկանության ենթակայությունից անցան ԱՆ ենթակայության տակ, ինչ-որ բարեփոխումներ արվում էին, սակայն հետո այնպես ստացվեց, որ ՔԿ վարչությունը սկսեցին ղեկավարել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները, և բարեփոխումները նվազեցին: Այժմ ԱՆ համակարգը` դատարաններից մինչև ՔԿՀ, ունեն պատժիչ բնույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում