Երեկ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր Շվեդիայի իշխանությունների պահանջով: Վերջիններս Ասանջին մեղադրում են բռնաբարության մեջ և պահանջում են նրա արտահանձնումը Շվեդիային:
Դատարանի երեկվա որոշումից հետո շվեդական իշխանությունները որոշել են բողոքարկել Ջուլիան Ասանջի ազատարձակումը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, Ասանջը դեռ երկու օր էլ կմնա անազատության մեջ: Այդ ընթացքում պետք է դատարան ներկայացվի որոշման բողոքարկումը:
Հայտնի է նաև, որ 2011 թ. հունվարի 11-ին դատարանը որոշելու է Բրիտանիայից Շվեդիա Wikileaks-ի հիմնադրի արտաքսման հարցը: