Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Ինչպես են «կռում» արվեստը

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում բացվեց երիտասարդ նկարիչների ցուցահանդես, որին մասնակցում էին Գեղամ Գեղամյանը, Նարեկ Արզումանյանը, Խաչիկ Եգիկյանը և Դավիթ Սարգսյանը:
Սա երիտասարդ նկարիչների երկրորդ ցուցահանդեսն էր, որին գեղարվեստի դասախոսական կազմը որոշել էր, չգիտես ինչու, այս անգամ առավել ուշադրություն դարձնել՝ գրավելով հիվանդոտ ու թույլ քննադատական դիրք: Ցուցահանդեսը, որտեղ հավաքվել էին նույնակերպ էմոցիաներ ապրող երիտասարդներ՝ ի ցույց դնելով իրենց խոստումնալից շնորհքը, բավականին հետաքրքիր էր. ստեղծված էր մութ գույների՝ գաղտնիքներով լի մի խաղ, որ երևան է հանում արդի խնդիրներն ու ներաշխարհի հույզերն, որ մեր բոլորինն են, ու ստիպում մտածել, փորձել գուշակել աղոտ ու տխուր գույներով դեմքերի ետևում թաքնվածը:
Առողջ քննադատությունը ցանկալի է, շա՜տ ցանկալի, սակայն երբ քննադատությունը հենվում է պարզ էմոցիաների վրա, որ ծնվում են տվյալ պահին ու չեն մեկնաբանվում՝ հիմնվելով արվեստաբանի տեսական գիտելիքներին ու փորձառությանը, պրոֆեսիոնալ չէ, այլ նյարդանացնող, ձանձրալի ու ծիծաղելի: Լուռ էին նաև հավաքված մի խումբ՝ նկարիչներին հասակակից արվեստաբանները, որ նախորդ օրերին, մինչ ավագների հրապարակավ արված քննադատությունը, ակտիվ էին ու թեժ քննարկում էին սկսել կուլիսներում։ Չարձագանքեցին նույնիսկ արվեստաբան տիկնոջ՝ առաջ գալու և խոսելու հերթական՝ 5-րդ կոչին:
– Նկարիչը տեսնում է իր արժեքը ցուցադրության ժամանակ, և քննադատությունը միշտ տեղին է՝ թույլ տալով հասկանալ, թե ի՞նչ եք արել և ի՞նչ պետք է անեք վաղը: Ես գոհ եմ այս ցուցահանդեսից,- անվստահ արտասանեց Խաչիկ Ազիզյանը (Ա կորպուսի դեկան)՝ ցուցահանդեսը անվանելով «սեռիյ», և ասելով, որ ուզում է ավելի պայծառ գույներ տեսնել:
– Ջահել տղերք եք, պետք է վառ գույներով նկարեք,- սրտանց ասաց նա՝ փորձելով լավատեսության հույսեր տալ երիտասարդներին, մինչդեռ գունային ընտրությունը պետք է թողնել նկարչի հայեցողությանը:
Նրա թեթև ձեռքով նկարներից «դուրս թռան» որոշ դետալներ, իսկ երբ երիտասարդ նկարիչներից մեկը հարցրեց, թե ի՞նչ դետալներով վերջիններս կփոխարինվեին նկարում, հնչեց խուսափողական պատասխան.
-Դա իմ սյուբեկտիվ կարծիքն է, և էդ արդեն հետաքրքիր չէ ու չեմ կարող ասել:
Արվեստաբան տիկին Ամալյան խնդրեց երիտասարդ նկարիչներին նկարագրել ու մի փոքր պատմել իրենց նկարների մասին: Այս տարօրինակ և արվեստում անընդունելի հարցը խառնաշփոթ ու քմծիծաղ բարձրացրեց: Հերթական նկարներից մեկը, որ կոչվում էր «Աբորտ» (Դավիթ Սարգսյան), անվանվեց թեմատիկորեն ճիշտ ընտրված, սակայն անիմաստ ու ոչինչ չասող։ Ի պատասխան հարցին, թե ի՞նչն է սխալ այս նկարում, հնչեց «այն ինձ ներքուստ չի հուզում» լակոնիկ պատասխանը, որը հիմնվում է պահի էմոցիայի վրա, երբ մասնագետը չի տալիս ոչ մի տեսական ու պրոֆեսիոնալ բացատրություն՝ հակառակ կարծիքները անտեսելով ու ագրեսիվ ձևով շրջվելով զրուցակցից:
Ընթացքում գովեցին մեկ,երկու նկար, Կոմիտասին նկարելու փաստը և առհասարակ Կոմիտաս լսելու ցանկությունը:
Եվ որպես անկրկնելի կուլմինացիա՝ հնչեց տիկին արվեստագիտուհու «փայլուն» միտքը. « Դուք քայլում եք իսկական արվեստի կողքով: Պետք է քայլել արվեստի միջով»:
Փակվեց ցուցահանդեսը, և արդեն դատարկված ու հանգստացած սրահում հնչեցին երիտասարդ նկարչի ոտնաձայները, որը դանդաղ քայլում էր ու հիացած շոշափում ընկերների նկարները` ինչ-որ բան շշնջալով, ու վառ գույներով ապագան ծնվեց այն պահին ,երբ նա հիացած համբուրեց ընկերոջ նկարը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում