ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն, որն անցկացնում է վերջերս հայտնաբերված կաշառակերության դեպքերը, հայտարարել է, որ այն երկրները, որոնք ներգրավված կլինեն ՖԻՖԱ-ի մի շարք «մեղավոր» անդամների հետ գործարքներում, կզրկվեն աշխարհի առաջնությունն իրենց տարածքում անցկացնելու իրավունքից:
Daily Telegraph թերթի փոխանցմամբ, դա կարող է վերաբերել Իսպանիայի եւ Պորտուգալիայի համատեղ հայտին, ինչպես նաեւ Քաթարին: Դեռ սեպտեմբերին թերթը հայտնել էր, որ հնարավոր այս երկրներն են փորձել գործարք իրականացնել ՖԻՖԱ-ի գործկոմի որոշ անդամների հետ: Իբերիական թերակղզու հայտի ներկայացուցիչները հրաժարվել են սա քննարկելուց, մինչեւ պաշտոնապես չավարտվի նախաքննությունը:
Մենք արդեն հայտնել ենք, որ բրիտանական թերթին հաջողվել էր բացահայտել ՖԻՖԱ-ի գործկոմի երկու անդամների, ովքեր իրենց ձայնի դիմաց մեծ գումարներ էին պահանջել: