Սպանված գնդապետ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամը ձերբակալվել է Լիբիայի հարավում: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի արդարադատության նախարար Մուհամեդ Ալ-Ալագուին:
Սեյֆ Ալ-Իսլամին ձերբակալելու թույլտվությունը կայացել է 2011թ. հունիսին: Նա մեղադրվում է մարդկության հանդեպ կատարած հանցագործությունների մեջ:
Զայրացած լիբիացիների ամբոխը հավաքվել է Զինտանի քաղաքի թռիչքուղում, ուր ձերբակալվելուց հետո բերվել էր Սեյֆ Ալ-Իսլամը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նրանք խանգարում են իրավապահ մարմիններին ինքնաթիռից դուրս բերել Քադաֆիի որդուն և նրա հետ ձերբակալված անձանց:
Հաղորդվում է, որ Սեյֆ Ալ-Իսլամին ձերբակալել են, երբ նա փորձել է անցնել Նիգերի սահմանը:










































