Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Սիլվա Համբարձումյանը հերքում է Արարատի նախկին մարզպետի հետ հողային կեղծ գործարքների մեջ մտած լինելու փաստը

Կին գործարար Սիլվա Համբարձումյանը կտրականապես հերքում է լրատվամիջոցներից մեկում հրապարակված այն տեղեկատվությունը, որ ինքը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել և հողային գործարքներ կատարել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցի հրապարակած նյութի՝ Սիլվա Համբարձումյանի համար մարզպետը և նրա ենթակաները միտումնավոր գնացել են կեղծման և պետական հողատարածքը տրամադրել կին գործարարի ղեկավարած ընկերությանը` 99 տարի ժամկետով արտադրություն իրականացնելու համար:

«Մենք իրար հետ որևէ կապ չունենք: Թերթում աճուրդ է հայտարարվել, ես անգամ քաղաքում չեմ եղել: Իմ աշխատողները լիազորագիր են տվել մեկին, նա մասնակցել վերցրել է: Ինձ հարյուր տեղ կանչել են, ես բացատրություններ եմ տվել: Ես Հովակիմյանին, գիտեք, որ թվից չեմ տեսել՝ 85 թվականից: Ոչ շփվել եմ հետը, ոչ տեսել եմ, երբեք նրա հետ հողային գործարքներ չեմ ունեցել: Ամեն ինչ ուզում են անեն՝ իմ վրա ցեխ շպրտելու համար, բայց այդ ցեխը գնում է իրենց վրա»,- ասաց Սիլվա Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իր հրապարակման մեջ գրել էր, որ Արարատի նախկին մարզպետը և նրա ենթակաները միտումնավոր գնացել են կեղծման և պետական հողատարածքը տրամադրել Սիլվա Համբարձումյանի ղեկավարած ընկերությանը` 99 տարի ժամկետով արտադրություն իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում