Ըստ բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին Ազգային վիճակագրական ծառայության հաշվառման համակարգում ընդգրկված կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2010 թ. այդ նպատակով իրենց միջոցներից ծախսել են 8 մլրդ 778.7 մլն դրամ: Այդպիսի միջոցառումներ իրականացրած մեկ կազմակերպության հաշվով բնապահպանության ընթացիկ ծախսերը կազմել են 12 մլն 329.6 հազար դրամ:
ԱՎԾ տվյալների համաձայն՝ հաշվետվություն ներկայացրած կազմակերպություններից 141-ը (19.6%) իրենց հաշվեկշիռներում ունեցել են բնապահպանության հիմնական արտադրական միջոցներ, դրանցից 9-ը (6.4%) բնապահպանության ընթացիկ ծախսեր չեն կատարել: Բնապահպանության հիմնական արտադրական միջոցների միջին տարեկան արժեքը 2010 թ. կազմել է 25 մլրդ 280.5 մլն դրամ:
2010 թ. բնապահպանության հիմնական
արտադրական միջոցներ ունեցող կազմակերպությունների 27.0%-ն իրականացրել են
հիմնական արտադրական միջոցների 698.5
մլն դրամի հիմնավերանորոգման աշխատանքներ:











































