Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Սարգսյանին չհաջողվեց արհեստականորեն պահել իշխանական բուրգը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, առաջիկա հանրահավաքից առաջ Հայ ազգային կոնգրեսում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, ի՞նչ իրավիճակ է ներսում:

– Կոնգրեսը բաց է հասարակության համար, Կոնգրեսում այժմ նորմալ աշխատանքային փուլ է, նախապատրաստվում ենք առաջիկա հանրահավաքին, իրականացվում են մարզային այցեր գրասենյակներ, այսինքն` հասարակության հետ փորձում ենք ամենօրյա կապի մեջ լինել: Այս փուլում նախապատրաստվում ենք նոյեմբերի 25-ի հանրահավաքին:

– Իսկ ի՞նչ տրամադրություններ կան հասարակության մեջ, փոփոխություններ կա՞ն, նույն հետաքրքրությունն ու ակտիվությունը պահպանվո՞ւմ է ժողովրդի մեջ:

– Ակնհայտ է, որ Հայաստանում ճգնաժամը խորանում է, և դա անդրադառնում է հասարակության տրամադրությունների վրա: Ամենավտանգավորը երկրում բարոյական ճգնաժամն է: Երկրում որևէ դրական առաջընթաց չի արձանագրվում, իսկ հասարակությունը ցանկանում է օր առաջ լուծել բոլոր խնդիրները` ազատվել այս իշխանություններից, «Հանրապետական» կոչվող իշխող կուսակցության գերիշխող դիրքից: Այնպես որ, հասարակության տրամադրությունները համահունչ են իշխանությունների գործողություններին, որոնք փորձում են երկիրը տանել դեպի խորը ճգնաժամ` քաղաքական, տնտեսական, բարոյական…

Այսինքն` հասարակության տրամադրությունները չեն փոխվել, մանավանդ որ` դիմացը ձմեռ է, խայտառակ թանկացումներ են, և ուղղակի անհասկանալի է, թե ինչպես է մեր ժողովուրդը գոյատևելու: Հասարակությունը, անշուշտ, զայրացած է և մեր առջև խնդիր է դնում` օր առաջ ազատվել այս ռեժիմից:

– Պարոն Հովհաննիսյան, իշխանական ճամբարում իրականացված փոփոխություններն, այնուամենայնիվ, ինչի՞ն էին ուղղված: Համոզմունք կա, որ Սերժ Սարգսյանը թիկունքն է ամրացնում, բայց նաև տեսակետ կա, որ դրանք իշխանության խուճապային քայլերն են, և այս իրավիճակում չպետք է բացառել արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:

– Այն, ինչ այսօր կատարվում է իշխանական ճամբարում` անխուսափելի է, այդ դրսևորումներն ավելի կխորանան, ներքաղաքական ճգնաժամի խորությունն այն աստիճանի է, որ արհեստականորեն փորձել պահել մի իշխանական բուրգ, փորձել կառավարել այդ համակարգը` Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց:

Ինչ վերաբերում է պաշտոնանկություններին, ապա խնդիր կա` Սերժ Սարգսյանը փորձում է սեփական թիմը ձևավորել ընտրություններից առաջ, որը իրեն այդպես էլ չի հաջողվում, որովհետև այդպես էլ նրան չհաջողվեց այս ընթացքում սեփական թիմ ունենալ Հայաստանում: Սերժ Սարգսյանը փորձում է հասարակության առջև պատրանք ստեղծել, թե փորձում է ներքին ռեֆորմներ իրականացնել, որն առնվազն ինձ համար անընդունելի է, և ինչ-որ առումով` անհասկանալի: Ես կարծում եմ, որ այս ճգնաժամը ավելի կխորանա, որովհետև իրենց ներքաղաքական, ներկուսակցական հարաբերությունները ուղղված չեն համընդհանուր քաղաքական-հասարակական արժեքներին, այդ արժեքների բացակայության պայմաններում այդ բուրգը կառուցված է «ես` ինձ, դու` քեզ» հարաբերությունների վրա: Սա հանգեցրեց նրան, որ ի վերջո այս ճգնաժամի առջև կանգնեց իշխանությունը: Այնպես որ, ես խորհուրդ կտայի շատ լուրջ չընդունել այդ պաշտոնանկությունները, փոփոխություններ դեռ կլինեն: Պարզապես պետք է նկատի առնել, որ Սերժ Սարգսյանը մոռացել է իր խոսքերը, երբ Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում ներկայացնելիս ասում էր, թե Հ.Աբրահամյանը կուժեղացնի ԱԺ դերը և այլն… Ի՞նչ եղավ այդ Հովիկ Աբրահամյանի հետ, այդ դերը այլևս կարևոր չի՞… Այսինքն` Ս.Սարգսյանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական ուղղվածության հետևողականությանը ամեն անգամ կարելի է «երկուս» նշանակել, որովհետև նրա մի ելույթը մշտապես մյուսին հակասում է:

– Պարոն Հովհաննիսյան, իսկ ընդդիմադիր ճամբարում վերադասավորումներ կարո՞ղ են լինել ընտրություններից առաջ, թե՞ ամեն ինչ պարզ է, նշանակալի փոփոխություններ, վերամիավորումներ չեն լինի:

– Ընդդիմադիր դաշտում ամեն ինչ պարզ է: Ձևավորված է ներքաղաքական ստատուս քվո, որտեղ հստակ կան իշխանական ուժեր, իշխանությանը քծնող և ծառայող ուժեր և կան ընդդիմադիր ուժեր, որոնք ամեն ինչ անում են և կանեն, որ տապալեն այս վարչախմբին:

Նոր վերադասավորումներ ես չեմ բացառում: Փաստ է, որ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլը սկսվել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահից. սա պետք է ամրագրել: Որոշ կուսակցություններ, անշուշտ, կփորձեն «Հանրապետականի» թևի տակ իրենց տեղը գտնել, կփորձեն Սերժ Սարգսյանին մեծարելով` մանդատ պոկել ապագա խորհրդարանում:

Բայց Հայաստանում կան նաև առողջ ուժեր, որոնք ռեալ են գնահատում ստեղծված իրավիճակը և հստակ գիտակցում են, որ Հովիկ Աբրահամյաններով կամ Կարեն Կարապետյաններին պաշտոնանկ անելով՝ այս երկրում ոչ մի խնդիր չի լուծվի, և համակարգային փոփոխության կողմնակից են, ուստի կարծում եմ, որ նրանք հստակ իրենց դիրքորոշումը կարտահայտեն, և մոտավորապես այս ստատուս քվոյի պայմաններում կգնանք ընտրությունների:

– Այնուամենայնիվ, Կոնգրեսը արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների է գնում: Պարոն Հովհաննիսյան, դուք որի՞ն եք կողմնակից:

– Ես քաղաքականությամբ շատ երկար ժամանակ է, որ զբաղվում եմ, և քաղաքականության կանոնները ես չեմ ստեղծել, դրանք կան դարեր ի վեր, և ես քաղաքականության այդ կանոններով եմ առաջնորդվում: Իհարկե, մենք պետք է ձգտենք հասնել արտահերթ նախագահական ընտրությունների: Բայց կյանքը շարունակվում է, առաջ է ընթանում, և եթե մենք մեր նպատակներին չկարողանանք հասնել, այդ ժամանակ արդեն կորոշվեն հետագա քայլերը: Սա է իրավիճակը և սրա մասին պարզ չասել` կարծում եմ, ուղղակի կլինի ոչ քաղաքական մոտեցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում