Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Վլ.Կարապետյան. «ՀՀ-ԵՄ հարաբերություններում առաջընթաց չկա»

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում մեկնաբանելով դեկտեմբերի 13-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների երկրորդ հանդիպման վերաբերյալ ԱԳՆ կողմից տարածած հաղորդագրությունը, կարծիք հայտնեց, որ «իրականում որևէ առաջընթաց երկկողմ հարաբերություններում չկա»: Ըստ ԱԳՆ հաղորդագրության` Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԱԳ նախարարները ամփոփել են «անցնող տարում համագործակցության նոր ձևաչափի շրջանակներում կատարված աշխատանքները և ուրվագծել են ձեռնարկվելիք քայլերը, մտքեր են փոխանակել Գործընկերության ներուժի առավել արդյունավետ կիրառման վերաբերյալ»: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակը և բնույթը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է, իսկ Արևելյան գործընկերությունն այն բարձրացնում է որակական նոր մակարդակի»,- ըստ այդմ, ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նաև կարևորել է Ասոցիացման համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների մեկնարկը և հաջող ընթացքը: Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը, ԱԳՆ ղեկավարը նշել է, թե Հայաստանը պատրաստակամ է շրջանակային փաստաթուղթ ստորագրել արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ և ակնկալում է, որ այն հնարավորինս շուտ կկնքվի: Նալբանդյանը նաև խոսել է ԼՂ հակամարտության մասին: Ըստ ԱԳՆ հաղորդագրության, Նալբանդյանը` «մեջբերելով ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված դրույթը, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ միջոցներով և գործող ձևաչափերում` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, շեշտել է, որ կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող կառույցները կուտակել են լուրջ փորձառություն և կարող են ծառայել որպես կարգավորման գործուն և արդյունավետ մեխանիզմ»: Վլադիմիր Կարապետյանը շեշտելով, որ երկկողմ հարաբերություններում առաջընթաց չկա, առաջարկեց տեսնել, թե ինչ կա իրականում այդ հարաբերություններում: «Տեսնենք թե ինչ կա իրականում: Տնտեսական գործակցություն. անցած տարի Ս. Սարգսյանը հայտարարեց, որ ԵՄ որոշումը Հայաստանին 100 մլն եվրո տրամադրելու հնարավորություն է ընձեռում ավելացնել 2010-ի բյուջեն: Ինչպես և նախկինում, այս անգամ էլ Սարգսյանը ապակողմնորոշեց ՀՀ բնակչությանը, քանի որ մենք այդպես էլ այդ գումարը չստացանք: Հիշեցնեմ, որ հատուկ այդ վարկը ստանալու համար վերջերս Բրյուսել մեկօրյա այցով մեկնեց վարչապետը, սակայն ԵՄ անդրդվելի էր: Իրականում խնդիրը նրանում է, որ Հայաստանը չի կատարում պարտավորությունները տնտեսական ոլորտի բարեփոխման ուղղությամբ, ինչը ստիպում է մեր եվրոպացի գործընկերներին կոշտացնել դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ»,- նշեց Կարապետյանը: Ինչ վերաբերում է վիզաների հեշտացման ռիժիմին, ապա Կարապետյանը միայն նշեց, որ մեր հարևան Վրաստանը արդեն իսկ ստորագրել է այդ համաձայնագիրը և իր քաղաքացիները այսօր օգտվում են բազմաթիվ արտոնություններից` ԵՄ երկրներ այցելելու հարցում: «Մեր ԱԳՆ, չնայած, որ հռչակել է ԵՄ հետ համագործակցությունը որպես արտաքին քաղաքականության առաջնայնություն, որևէ հաջողության չի հասել, չի էլ ակնարկում թե երբ Հայայստանի քաղաքացիներն էլ կայցելեն Եվրոպան այն նույն արտոնյալ ռեժիմով, որով անում են մեր հարևանները: Բանակցող կողմերը նաև չեն մատնանշում թե երբ է սպասվում Հայաստան-ԵՄ ասցիացման պայմանագրի ստորագրման ժամկետը: Մեզ համար շատ կարևոր այս փաստաթուղթի ստորագրումը ձգձգվում է անորոշ ժամկետով, ինչը Հայաստանի բնակչությանը վստահություն չի ավելացնում ԵՄ-ի համագործակցության խորացման ուղղությամբ: ԵՄ-ի հետ հարաբերությունները ստվերվում են նաև Հայաստանի ձախողմաբ կատարելու ԵԽԽՎ վերջին բանաձևերի պահանջները, ինչպես նաև ԵՄ նախագահության համապատասխան հայտարարությունների պահանջները, որոնցից կարևորը` քաղաքական շարժառիթներով ձեռբակալված անձանց ազատ արձակելն էր»,- ասում է Վլադիմիր Կարապետյանը: Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատուի խոսքով, որքան էլ վարժված լինի ՀՀ ԱԳ նախարարը և Բրյուսելում ՀՀ դեսպանն` այն սուտ պնդումներում, իբրև թե Հայաստանում քաղբանտարկյալ չկա, միևնույն է ԵՄ հակված է պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին և նաև դրանով է պայմանավորված սահմանափակ առաջընթացը ԵՄ-Հայաստան համագործակցության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում