Վնասվածքից վերականգնված Վենուս Ուիլյամսը երկարատև ընդմիջումից հետո հաջորդ չորեքշաբթի իր առաջին խաղը կանցկացնի:
Թեննիսիստուհին Կոլումբիայում կայանալիք ցուցադրական հանդիպման ժամանակ հանդես կգա իր քրոջ` Սերենայի դեմ:
Բացի դրանից, Վենուսն ու Սերենան միասին հանդես կգան Ֆրանչեսկա Սկյավոնե և Ֆլավիա Պեննետտե զույգի դեմ:







































