Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող «Մազեմբե»-ն 2:0 հաշվով պարտության մատնեց բրազիլական «Ինտերնասիոնալ»-ին և դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ:
Վաղը մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն իտալական «Ինտեր»-ը և հարավկորեական «Սեոննամ»-ը: Նշենք, որ Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Մազեմբե»-ն «սև» մայրացամաքը ներկայացնող առաջին ակումբն է, որին հաջողվել է դուրս գալ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ: