Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղը մեր մեծ վերքն է։ Վստահ եմ, որ մեր տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, հարկադիր վերաբնակները կվերադառնան իրենց տները, արդարությունը կհաղթանակի։ Պատմական արդարությունը պետք է վերականգնվի յուրաքանչյուր եղանակով, և այն վերականգնվելու է։
Եթե ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի բանակցությունների ճանապարհով, ապա մենք ստիպված կլինենք դիմել խնդրի լուծման ռազմական ուղուն։ Դա մեր ինքնիշխան իրավունքն է»։