Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Իսրայելում լավ են գիտակցում, որ այդ երկիրը ռմբակոծելու դեպքում Իրանի կողմից պատասխան հարվածը չի ուշանա. իրանագետ

Իսրայելը ցանկացած պահի կարող է հարձակվել Իրանի վրա, սակայն այդ երկրում նաև լավ են գիտակցում, որ Իրանի կողմից պատասխան հարվածը չի ուշանա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Իրանի վրա հարձակում կատարելու մասին Իսրայելի հայտարարությունները նոր չեն. Իսրայելն այդ մասին պարբերաբար հայտարարում է 2002 թվականից, երբ հայտնի դարձավ Իրանի միջուկային ծրագրի մասին: Ճիշտ է, այժմ ավելի են ակտիվացել այն խոսակցությունները, որ Իսրայելը, չսպասելով ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, կռմբակոծի Իրանը: Սկզբունքորեն, այո, Իսրայելը կարող է հարվածել Իրանին, պարզապես խնդիրն այն է, որ Իսրայելը գիտակցում է՝ պատասխան հարված կլինի: Իրանն ունի մինչև Իսրայելի տարածք հասնող հրթիռներ, բայց 2008 թվականին ԱՄՆ-ը Իսրայելին, կարելի է ասել, հակաօդային պաշտպանություն նվիրեց: Բացի այդ, Իրանը կարող է մեկ այլ մարտավարություն էլ կիրառել: Իրանում գործունեություն ծավալող, այսպես կոչված, նահատակների խումբը կարող է շատ հանգիստ ահաբեկչություններ իրականացնել Իսրայելի տարածքում»,- նկատեց իրանագետը:

Անդրադառնալով Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում Հայաստանի դիրքորոշման հարցին՝ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ մեր երկիրն այդ դեպքում ոչ մի դիրքորոշում էլ չի կարող ունենալ: «Հայաստանն այստեղ, անխոս, չեզոք է մնալու: Երբ մի երկիր հարվածում է մեկ այլ երկրի, Հայաստանը չի կարող պաշտպանել վերջինիս: Նրան չեն լսի, եթե անգամ, ասի, որ ռազմական միջոցների կիրառումը ճիշտ չէ և ավելի լավ է խնդրի լուծման հասնել քննարկումների միջոցով: Հայաստանը միայն կարող է կոչ անել, որ խաղաղ բնակչությանը չվնասեն և խնդիրը կարգավորեն բանակցությունների միջոցով»,- ասաց Գոհար Իսկանդարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում