Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը Ադրբեջանին ներառել է ահաբեկչական վտանգ պարունակող երկրների ցանկում, այս մասին հաղորդում է Vesti.az էլեկտրոնային պարբերականը` հղում կատարելով rosinvest.com-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարարությունը մոտ 4 մլրդ արժողությամբ իր արտասահմանյան գույքի ապահովագրման եռամյա մրցույթ է հայտարարել:
Ըստ այդմ, Ռուսաստանի արտգործնախարարությունը ցանկանում է ապահովագրել իր ունեցվածքը օդանավերի, զրահատեխնիկայի և այլ բնույթի հնարավոր հարձակումներից:
Նախատեսվում է նաև ապահովագրել առանձին դեսպանատներ առավել վտանգավոր գոտիներում, ինչպիսիք են` Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Չերնոգորիան, Իսպանիան, Թուրքիան և Եգիպտոսը: