23-ամյա հանրահայտ երգչուհի Ռիհաննան երկու տարի առաջ 6,9 միլիոն դոլարով գնել էր շքեղ առանձնատուն՝ Բևերլի Հիլզում: Դիզայները նրա ճաշակով կահավորել էր տունը, և երգչուհին պատրաստվում էր այնտեղ ապրել ու տեսահոլովակներ նկարահանել: Սակայն հետագայում պարզվել էր, որ այդ շինությունն ունի լուրջ կառուցողական խնդիրներ: Այս մասին հաղորդում է eg.ru կայքը:
Դա ակնհայտ էր դարձել այն ժամանակ, երբ վիլլան գնելուց հետո առաջին անգամ անձրև էր եկել: Տունը մեծ վնասներ էր կրել, այնքան, որ կրկին վերանորոգելու համար կլորիկ գումար էր պահանջվել:
Երգչուհին այժմ պատրաստ է առանձնատունը վաճառել անգամ 2,6 միլիոն դոլարով, ինչը գրեթե երեք անգամ քիչ է այն գնից, որով նա ձեռք է բերել այն:










































