Ռաֆայել Նադալն ու Կարոլին Վոզնյացկին ճանաչվեցին աշխարհի լավագույն թենիսիստներ: Նադալն այս տիտղոսը երկրորդ անգամ նվաճեց, իսկ Վոզնյացկիի կարիերայում այն առաջինն էր: Տղամարդկանց զուգախաղում Բոբ և Մայք Բրայանները 7-րդ անգամ ճանաչվեցին լավագույնը: Կանանց զուգախաղի տիտղոսը բաժին հասավ Դուլկո, Պենետա զույգին: