Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը գերմանական «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում հաղթել է կես միլիոն եվրո: Ամբողջ գումարը դարպասապահը կօգտագործի բարեգործական նպատակներով:
Նոյերն ավելի շատ գումար է շահել, քան այս շոուում մասնակցած մյուս հեղինակությունները` երգչուհի Մայտե Կելին, դերասանուհի Գաբի Կեստերը և դերասան Միխաել Միտերմայերը:
Ինչպես գրում է գերմանական DerWesten-ը, Նոյերը փայլել է աշխարհագրության և բուսաբանության բնագավառներում ունեցած իր գիտելիքներով:











































