Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Էկոլոգները պահանջում են արգելել «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը Սևանի ավազանում

Էկոլոգները ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում են արգելել «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը Սևանի ավազանում: Այս մասին ասված է «Էկոլուր» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունում: Բնապահպանության նախարարությանն ուղղված դիմումում գրված է. «Գեգամետ պլյուս» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրել է Սևանի ավազանում գտնվող Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտային հումքի մանրող-տեսակավորող արտադրության նախագիծ: Նախագծի հասարակական լսումները տեղի ունեցան դեկտեմբերի 1-ին Շորժա գյուղում (ՀՀ Գեղարքունիքի մարզ): Նշենք, որ ընկերությունն արդեն փորձաքննությանը ներկայացրել է նմանատիպ նախագիծ, որը մերժվել է, քանի որ խախտում էր «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որով Սևանի ավազանում արգելվում է լեռնահանքային վերամշակման գործունեությունը:
Նոր նախագծում, ըստ էության, ոչինչ չի փոխվել, միայն «վերամշակում» բառի փոխարեն հայտնվել է «արտադրություն» բառը: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, որ արտադրությունն ուղղակիորեն ազդում է Սևանա լճի էկոհամակարգի վրա:
1. Քրոմիտների մանրացումը և գրավիտացիոն տեսակավորումը, որով զբաղվում է «Գեգամետ պլյուս» ընկերությունը, հանքանյութի վերամշակման արտադրական փուլի մասն է, և պետք է դիտարկվի հենց այս տեսանկյունից:
2. Մանրացված քրոմիտները վտանգ են ներկայացնում Սևանի ջրահավաք ավազանի համար, քանի որ քրոմը պատկանում է տոքսիկության առաջին դասի տարրերի շարքին: Արտադրության արդյունքում քրոմիտի փոշին նստում է Սևանի ավազանի տարածքում, քամու հետ տարածվում է լճի վրա, կուտակվում էկոհամակարգի տարրերում՝ խախտելով այդ տարրերի կենսական ցիկլները:
3. Հանքավայրի շահագործումը ոչնչացնում է Սևանա լճի լանդշաֆտը:
4. Այդպիսով խախտվում են հիմնական օրենքների դրույթները, մասնավորապես՝ «Սևանա լճի մասին», «Հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքները, ՀՀ Ջրային օրենսգիրքը, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներ` «Կենսաբազմազանության պահպանման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան և Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիան:
Լսումների անցկացումն իմիտացիոն բնույթ էր կրում, քանի որ լսումներին չէին մասնակցում գլխավոր շահագրգիռ կողմերը` «Սևան» ազգային պարկը և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը:
«Սևան» ազգային պարկը հրաժարվել է մասնակցել հասարակական լսումներին: Մեր կարծիքով՝ ազգային պարկի գործունեությունը պետք է իրականացվի ոչ միայն պարկի տարածքում, այլև բուֆերային գոտում:
Բնապահպանական պետական տեսչության պարտադիր մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ «Գեգամետ պլյուս» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության եզրակացության բացակայության պայմաններում, այսինքն` անօրինաբար, արդեն կառուցել և շահագործում է տվյալ արտադրությունը, ինչի մասին վկայում է հասարակական լսումներին արտադրության աշխատակիցների մասնակցությունը, ովքեր և հանդես են եկել ընկերության օգտին:
Հասարակական լսումների համար լիարժեք տեղեկատվության ապահովման համար բնապահպանական պետական տեսչությունը պետք է հաշվետվություն ներկայացնի Սևանա լճի ավազանում անօրինական վերամշակման ձեռնարկության գործելու փաստի վերաբերյալ, ինչի մասին ՀՀ բնապահպանության նախարարություն բազմիցս ահազանգեր են ստացվել:
Մենք ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկում ենք անվավեր ճանաչել անցկացված հասարակական լսումները՝ հաշվի առնելով Սևանա լճի ազգային և ռազմավարական առաջնահերթությունը, ինչն արտացոլված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում, բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացնել «Գեգամետ պլյուս» ընկերության շտապ ստուգում և արգելել ապօրինի գործունեությունը Սևանի ավազանում, անցկացնել նոր հասարակական լսումներ՝ շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ»:
«ԷկոԼուր»-ի դիմումին միացել են «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, «Բուրգ» երիտասարդական բնապահպանական ՀԿ նախագահ Արման Վերմիշյանը, «Հայ կանայք՝ հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը, «Իկոմոս» ՀԿ ներկայացուցիչ Գագիկ Սուխուդյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, «Տապան» էկո-ակումբ ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանը, «Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում