Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Երևանի նկատմամբ ընդհանուր փիլիսոփայությունը պետք է փոխվի. նախկին քաղաքապետ

Երևանի նկատմամբ ընդհանուր փիլիսոփայությունը պետք է փոխվի, որովհետև Երևանի գերակա խնդիրը չպետք է զուտ բիզնես-ծրագրերի իրականացումը լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը՝ անդրադառնալով Երևանի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծրագրային առաջնահերթություններին:

«Նոր քաղաքապետի համար գերակայություն պետք է լինի երևանցին իր հոգսերով: Պետք է փիլիսոփայությունը փոխվի, և ամեն բան ի շահ Երևանի ու երևանցու լինի»,- շեշտեց Աբրահամյանը:

Հարցին՝ կհաջողվի Տարոն Մարգարյանին փոխել Երևանի նկատմամբ «ընդհանուր փիլիսոփայությունը», ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Չեմ ուզում ի սկզբանե բայղուշությամբ զբաղվել, բայց ամեն դեպքում իմ ցանկությունն այն է, որ հանուն այս քաղաքի՝ պետական չինովնիկների վերաբերմունքը այս քաղաքի հանդեպ փոխվի: Տա Աստված, որ այդ ամենը Տարոն Մարգարյանից սկսի»,- ամփոփեց Սուրեն Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում, այսօր` նոյեմբերի 18-ին, կայացել է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնակալման արարողությունը: Պաշտոնակալման արարողությանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, կառավարության, Երևանի ավագանու անդամներ, հայտնի մտավորականներ:

Հիշեցնենք նաև, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի վերջին հրաժարական տվեց, և Տարոն Մարգարյանը դարձավ Երևանի 54-րդ քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում