Հանգստյան օրերին ֆիլմերի սիրահարները «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կարող են դիտել վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Ալաբալանիցա» 1 ժամ 20 րոպեանոց ինտերակտիվ առաջին ֆիլմը:
Ֆիլմը հանդիսատեսին հնարավորություն է տալիս իր իսկ ցանկությամբ փոխել ֆիլմի ընթացքը ու դիտել ֆիմի` իր իսկ նախընտրած հատվածը: Վեց տարբերակի շնորհիվ հանդիսատեսը ֆիլմը դիտելիս հնարավորություն ունի երեք անգամ միջամտել գործողությունների ընթացքին:
Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Հայկո-Մկո անբաժանելի զույգը, Լևոն Հարությունյանը, Ռաֆոն` Ռաֆայել Երանոսյանը, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու Հասմիկ Ղարիբյանը և այլք:
Բացի «Ալաբալանիցայից»` ֆիլմերի սիրահարները կինոթատրոնի կապույտ դահլիճում կարող են դիտել նաև ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Փեսացուն կրկեսից» կատակերգությունը, որը պատմում է սիրային եռանկյունու, լրտեսական արկածների մասին: Ֆիլմը նկարահանել է «Շարմ» հոլդինգը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է, սցենարի հեղինակը` Աշոտ Աբրահամյանը:
Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն Բաստաջյանը, Սամվել Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Նարեկ Դուրյանը:










































