Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն, Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին, ում էքստրադիցիայի պահանջով դիմել էր Շվեդիան: Այդ երկրում Ասանջը մեղադրվում է բռնաբարության մեջ:
Դատավոր Հովարդ Ռիդլին ազատ է արձակել Ասանջին`պայմանով, որ նա ներկա պետք է գտնվի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հունվարի 11-ին: