Վիկ Դարչինյանը (37-3-1), ով ռինգ դուրս կգա դեկտեմբերի 3-ին` Անահայմում (ԱՄՆ) և կպայքարի թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անսելմո Մորենոյի (31-1-1) դեմ, հայտարարեց, որ ինքը ցանկանում է ուժերը չափել թեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի(28-3-0) և WBS վարկածով աշխարհի չեմպիոն Աբներ Մարեսի (21-0-1) հետ:
«Ես ցանկանում եմ մենամարտել Մարեսի դեմ և նոկաուտի ենթարկել նրան` վերջակետ դնելով նրա կարիերային: Ինձ համար միևնույն է, թե ով է մրցակիցս: Ես ցանկանում եմ դուրս գալ ռինգ և ոչնչացնել հակառակորդներիս»,- հայտարարել է Դարչինյանը:.