Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Wikileaks. ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը` Ղարաբաղի մասին

«Ղարաբաղյան խնդրի լուծումը նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին է». եվրոպացի բարձրաստիճան դիվանագետների հետ մոտ մեկուկես տարի առաջ Ստոկհոլմում կայացած հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկանում ենք Wikileaks-ի կողմից գաղտնազերծված հերթական փաստաթղթից, նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Ստոկհոլմում ամերիկյան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լորա Քըրկքոնելը մանրակրկիտ հաշվետվություն է կազմել 2009-ի ամռանը կայացած այս հանդիպման մասին, որի ընթացքում եվրոպացի դիվանագետներն ու ԱՄՆ-ի փոխպետքարտուղարն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
«Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը կնպաստի նաև էներգակիրների մատակարարման տարածաշրջանային ծրագերի իրագործմանը», – նշել է Գորդոնը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը, ըստ հրապարակված փաստաթղթի, հատուկ կանգ է առել ղարաբաղյան կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվայի դերակատարության վրա:
«Այս առումով ռուսները բավական արդյունավետ են աշխատում, սակայն մինչև այս պահը հստակ չէ` նրանց այս քայլը ձևականությո՞ւն է, թե՞ նրանք իրոք լծվել են հարցի լուծմանը», – նշել է Գորդոնը` հավելելով. – «Ղարաբաղի խնդրի լուծումը կնպաստի գազի արտահանման Հարավային միջանցքի ձևավորմանը»:
Գաղտնազերծված փաստաթղթի համաձայն` Ղարաբաղի խնդրում ռուսների դերակատարությանը լուրջ վերապահումով են մոտեցել եվրոպացի դիվանագետները: Եվրամիության խորհրդի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիտանացի դիվանագետ Ռոբերտ Քուպերը, դիմելով Գորդոնին, նշել է. – «Եթե ռուսները ցանկանային կարգավորել այս խնդիրը, արդեն իսկ լուծած կլինեին»:
Ստոկհոլմյան հանդիպման ընթացքում Ֆիլիպ Գորդոնն անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին` նշելով.- «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն մի շարք հարցերում զիջումներ չեն լինի, մասնավորապես` Հարավային Օսիան և Աբխազիան չպետք է ճանաչվեն որպես անկախ պետություններ»:
Գորդոնը նաև հերքել է այն պնդումները, թե Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու դիմաց պատրաստ է անտեսել իր դաշնակցիների շահերը. – «Վրաստանն այս առումով շատ լավ օրինակ է, որն ապացուցում է, որ Միացյալ Նահանգները նման տեսակի փոխզիջումների չեն գնում: Մեր ջանքերի շնորհիվ մի շարք միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում Ռուսաստանը, հայտնվեց մեկուսացման մեջ»:
Անդրադառնալով Վրաստանի հետ հարաբերություններին` Եվրամիության ներկայացուցիչները կոչ են արել Վաշինգտոնին դիվանագիտական ճնշում գործադրել Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության վրա: ԵՄ խորհրդի քարտուղարության քաղաքական հարցերով համակարգող Հելգա Շմիդտը Գորդոնին ասել է. – «Պետք է համոզել պաշտոնական Թբիլիսիին, որպեսզի սկսի աշխատել Աբխազիայի հետ: Նրանից հետո, երբ աբխազների` Վրաստանին ուղղված առաջարկները մերժվեցին, Սուխումին այլ բան չէր մնում, քան որոնել Ռուսաստանի աջակցությունը»:
«Թբիլիսիում պետք է հստակ գիտակցեն` մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանին, սակայն չենք պատրաստվում գործողությունների ազատություն շնորհել նախագահ Սաակաշվիլիին», – գաղտնազերծված փաստաթղթի համաձայն, նշել են Եվրամիության ներկայացուցիչները:
Հաղորդում է Ազատություն ռադիոկայանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում