Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքում գտնվող Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության կենտրոնական գրասենյակ և հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ` ընկերակցության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր նախագծերի իրականացման հետ կապված հարցեր:
Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի Հանրապետությունում նախադպրոցական ցանցի ցարգացման հարցերին:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը մեծ փորձ է կուտակել այս ոլորտում, և այս ուղղությամբ նրա կողմից ծավալված աշխատանքը ավելի քան պահանջված է Արցախում:











































