Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում հանդիպում է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ալեն Ժյուպեի հետ։
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ստեղծել 1915 թվականի իրադարձությունների (Հայոց ցեղասպանության) վերաբերյալ համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ իրադարձությունները. «Թուրքիան պատրաստ է համատեղ հանձնաժողովի ստեղծմանը՝ տվյալ խնդրի պատմական ուսումնասիրման համար»։
Դավութօղլուն անդրադարձել է նաև Սիրիայի խնդրին՝ ընդգծելով, որ այդ երկրում ընթացող զարգացումները կարող են վերածվել քաղաքացիական պատերազմի։