Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կարս-Ախալքալաք- Բաքու երկաթուղին վերջնականապես կշրջափակի Հայաստանը նաև հյուսիսից

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Տիգրան Խզմալյանը և Ալեք Ենիգոմշյանն այսօր ասուլիս էին հրավիրել ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի (2008թ. հուլիսի 21-ին Վահագն Չախալյանը ձերբակալվել և 2009թ. ապրիլի 7-ին բոլոր պատիժների գումարման սկզբունքի կիրառմամբ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Վրաստանի Ախալցխայի շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա) գործով:

Տիգրան Խզմալյանի խոսքերով`Վահագն Չախալյանը Հրանտ Դինքն է, մեկն է, ով գլխավորում է ջավախահայության ազատատենչ պայքարը հանուն իրենց արժանապատվության, բնիկ ժողովուրդ լինելու, իրենց լեզվի, իրենց հայ լինելու իրավունքների:

«Այսօր մենք Թիֆլիսի բանտում նստած քաղբանտարկյալ ունենք`Վահագն Չախալյանը: Մենք եկել ենք, որ թույլ չտանք դա մոռացվի ո՛չ հայ, ո՛չ վրացի քաղաքացիական հասարակության կողմից»,- նշեց Տիգրան Խզմալյանը:

Ալեք Ենիգոմշյանի խոսքերով`Խորհրդային Միության փլուզումից հետո Ջավախքն ապրեց ոգևորություն և փորձեց հաստատել իր ինքնությունը: Ջավախահայությունը, ելնելով որոշակի նկատառումներից, չի դրել անջատման խնդիր, պարզապես նրանք պահանջել են շրջանի և ժողովրդի պահպանման երաշխիք:

«Եթե Ջավախքում 90-ականներին հայապահպանությունը հաջողվում էր, 2000-ականներին, ցավոք, իրավիճակը սկսեց փոխվել: Հայաստանի իշխանությունները մեղմ քաղաքականություն որդեգրեցին` հասնելով մինչև Ջավախքը սփյուռք կոչելու աստիճանին»:

Հենց այդ ժամանակ էլ Միասնական Ջավախք շարժումն է ծնվել, որի հիմքում Չախալյանն ու իր ընկերներն են: Վրաստանի իշխանությունները, Ա. Ենիգոմշյանի խոսքերով, 2008-ը հարմար ժամանակ համարեցին և օգտվելով հայկական իշխանությունների թույլ կեցվածքից`հարվածեցին Միասնական Ջավախք շարժումը և ձերբակալեցին Վահագն Չախալյանին:

«Երեքուկես տարի է` Վահագնը գտնվում է բանտում, խիստ ռեժիմի գաղութում և ենթարկվում է խիստ պայմանների,- ասաց Ա. Ենիգոմշյանը,- և հիմա նրա գործը գտնվում է Եվրադատարանում»:

Ալեք Ենգիոմշյանը փաստեց, որ Վահագնի և Ջավախքի խնդիրները իրար հավասար հարցեր են. վերջին տարիներին թուրքերի ներթափանցումը Ջավախք աստիճանաբար ավելի տեսանելի է դառնում, ինչը վրացական իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքն է:

Տիգրան Խզմալյանը երկու խնդիր է առանձնացնում. առաջին` վրացական իշխանությունները ջանում են խնդիրը ներկայացնել որպես ազգային փոքրամասնությունների հետ կապված հարց, ինչը մեր պաշտոնական մակարդակում ընդունվում է:

Ըստ Տ. Խզմալյանի`ջավախահայության այսօրվա նսեմացված վիճակը պետական այրերի կեցվածքի հետևանք է, Երևանի լուռ աջակցությունն ակնհայտ է:

«Վահագնին սկզբում ձերբակալեցին Երևանում և նրան հանձնեցին սահմանի վրա, որից հետո մի շարք սադրանքների արդյունքում Վահագնը հայտնվեց բանտում. այս ամենը կատարվում է մի շարք տագնապալից զարգացումների ընթացքում»,- նկատեց Տիգրան Խզմալյանը:

Մեծ թափով կառուցվում է Կարս-Ախալքալաք- Բաքու երկաթուղին, որը կոչված է վերջնականապես շրջափակել Հայաստանը նաև հյուսիսից:

Ալեք Ենիգոմշյանն էլ փաստեց, որ այս ամբողջ ընթացքում իշխանությունները լուրջ մեղք ունեն Վահագն Չախալյանի այսօվա կրած ճակատագրի համար:

Վահագն Չախալյանի և Ջավախքի կարճաժամկետ և երկարաժամկետ ճակատագրերը կապակցված լուծում են պահանջում, և ըստ Ա. Ենիգոմշյանի`Վահագնի հարցի լուծումը Ջավախքի Գորդյան հանգույցի բացումը կլինի, և ընդհակառակը` այնքան ժամանակ, քանի դեռ Վ. Չախալյանը մնում է անազատության մեջ, Ջավախքի խնդիրը մնում է:

Ի դեպ, երկուշաբթի օրը, ժամը 15:00-ին, Հայաստանի երգչախմբային միության դահլիճում «Կուր-Արաքս» հիմնադրամը և «Սարդարապատ» շարժումը հրավիրելու են միջոցառում` նվիրված Վահագն Չախալյանին և ջավախահայության խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում