Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հանուն Վրաստանի՝ ես Սաակաշվիլիին առաջարկել էի 1 միլիարդ դոլար. Բիձինա Իվանիշվիլի

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին տարածաշրջանային ԶԼՄ-ների համար կազմակերպված մամլո ասուլիսում հայտարարել է, որ 2004 թվականին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է 1 միլիարդ դոլար՝ երկրի գյուղատնտեսությունը զարգացնելու համար.

«Իշխանության գալուց հետո ես մտադիր եմ զարգացնել գյուղատնտեսական ոլորտը՝ բարեփոխումներ անցկացնելով դրանում։ Ես մեծացել եմ գյուղում և գյուղացու որդի եմ, դրա համար էլ շատ լավ պատկերացում ունեմ, թե ինչ բան է գյուղացու չարչարանքը։ Խորհրդային միության ժամանակ կային համեմատաբար հարուստ և աղքատ գյուղեր։ Իսկ այժմ այդպես չէ։

Բոլոր գյուղացիները նման են իրար, և բոլորն էլ ծայրահեղ կարիքավորներ են։ Մենք պետք է ամեն ինչ անենք գյուղին օգնելու համար։ 2004 թվականին ես նախագահին առաջարկեցի 1 միլիարդ դոլար՝ ագրարային ոլորտի զարգացման մեջ ներդնելու համար։ Իշխանության գալուց անմիջապես հետո մենք անհապաղ բարեփոխումներ կսկսենք գյուղատնտեսության ոլորտում»։

Իվանիշվիլին չի մոռացել նաև անդրադառնալ Սաակաշվիլիի կողմից իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկելուն. «Սաակաշվիլին բացարձակապես ապօրինաբար է չեղյալ հայտարարել իմ քաղաքացիությունը։ Մենք այդ կապակցությամբ դատական հայց ենք ներկայացրել։

Բոլորին հայտնի է, թե որքան արդար է այսօր վրացական դատարանը։ Այսօր այն ներկայացված է մեկ անձով. Սաակաշվիլին և՛ դատավոր է, և՛ դատախազ։ Այսօր ես գործածում եմ միայն ֆրանսիական աձնագիրը, սակայն մենք Սաակաշվիլիին կհարկադրենք վերադարձնել իմ քաղաքացիությունը»։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի հրամանով Իվանիշվիլիին, ինչպես նաև նրա կնոջը Վրաստանի քաղաքացիությունից զրկել են այս տարվա հոկտեմբերի 11-ին՝ քաղաքականություն վերադառնալու մասին Իվանիշվիլիի արած հայտարարությունից ընդամենը 4 օր անց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում