«Ժողովուրդ»-ը գրում է, որ առաջիկայում Սյունիքի և Տավուշի մարզերն ունենալու են գեներալ մարզպետեր:
Տավուշի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի անունը: Իսկ Լիսկայի քաջագործությունների առիթով հարուցված քրգործի հանգուցալուծումից հետո, թերթի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ է նշանակվելու զինված ուժերի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:
«Վերջինս ծնունդով Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղից է և մշտապես «ներքաղաքական» հակամարտության մեջ է եղել Սուրեն Խաչատրյանի հետ: Ու չնայած զինված ուժերը քաղաքականությունից դուրս են, այնուամենայնիվ գեներալ Ավետիսյանը խողհրդարանական ու նախագահական նախորդ ընտրությունների ժամանակ Երևանում և մի շարք մարզերում բացահայտ կերպով ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկների ներգրավմամբ աջակցել է Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին: Հիմա եկել է հատուցման պահը»,- հավելում է թերթը:








































