Հինգշաբթի օրը Հունաստանում ձերբակալվել է մոտ 90 մարդ՝ երկրում ռազմական դիկտատուրայի դեմ սկսված ապստամբության տարելիցի կապակցությամբ կազմակերպված ցույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ մոտ 28 հազար մարդ է մասնակցել երթին, որն անցել է ԱՄՆ-ի դեսպանատան առջևով:
Այսպիսով, սա Վաշինգտոնի դեմ ուղղված բողոքի միջացառում է եղել, քանի որ ԱՄՆ–ը պաշտպանում էր Հունաստանում ռազմական դիկտատուրան` վախենալով, որ երկրում իշխանության կգան կոմունիստները:










































