Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել «Բլեքբերն»-ը: Ակումբի ղեկավարությունից հայտնել են, որ իրենք ցանկանում են Մարադոնային տեսնել «Բլեքբերն»-ում: Նրան կարող է առաջարկվել գլխավոր մարզչի կամ տեխնիկական տնօրենի պաշտոնը: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը «Բլեքբերն»-ի գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել էր Սեմ Էլարդայսը: