Ուկրաինական Զոպորոժիե քաղաքում կայացավ հսկայական խաղակոշիկի շնորհանդեսը: Այն ունի 5.3 մ երկարություն և 2 տոննա քաշ: Մեգա-խաղակոշիկը պատրաստել է Յուրի Ալեքսանդրովը, ով ֆուտբոլի մեծ երկրպագու է: 750 համարի, 4.5 մ բարձրությամբ խաղակոշիկը կրելու համար անհրաժեշտ է 32 մ հասակ:
Պատրաստման համար Յուրիից պահանջվեց 3 ամիս: Նրան օգնել են ևս 6 մասնագետներ և նույնիսկ զոդողներ:
Այն «Աշխարհի ամենամեծ խաղակոշիկ» անվանակարգում կդառնա առաջինը և կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
2012թ.-ին խաղակոշիկը կտեղադրվի Զապորոժիեի մարզադաշտում: Քաղաքի բնակիչները հուսով են, որ այն «Եվրո-2012»-ի ժամանակ կգրավի մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը:









































