Ռումինիայի իշխանությունները առգրավել են ֆիննական Nokia ընկերության տեղի մասնաճյուղի ակտիվները: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, առգրավված ակտիվների չափը հասնում է 10 մլն դոլարի: Հենց այդքան վնաս է հասցվել պետությանը, երբ ընկերությունը հրաժարվել է հարկեր վճարելուց:
Ավելի վաղ Nokia-ն որոշում էր կայացրել Ռումինիայի Ժուկու քաղաքից իր գործարանը տեղափոխել Մոլդովա: «Տեղափոխությունը պայմանավորված է գլոբալացման հետ կապված տնտեսական բնույթի պատճառներով. Մոլդովայում աշխատուժն էժան է»,- լրագրողներին պատմել է Ռումինիայի հաղորդակցության նախարար Վալերյան Վրեմեն:










































