Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Վաղը յուրաքանչյուր տղամարդ պիտի պատասխան տա իր ամեն խոսքի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասան, «Շարմ» ընկերության տնօրեն Հրանտ Թոխատյանը:

– Պարոն Թոխատյան, վերջին երկու տարվա ընթացքում երեք քաղաքապետ փոխեցինք: Թե՛ Գագիկ Բեգլարյանի, թե՛ Կարեն Կարապետյանի մասին դրական էիք արտահայտվում: Հիմա Տարոն Մարգարյանն է քաղաքապետը, և ավագանու շատ անդամներ նորից բարձրագոչ խոսքեր են ասում: Ձեր կարծիքը այս քաղաքապետի մասին նո՞ւյնն է, նորից ասելու եք` լա՞վն է:

– Ոչ թե դրական, այլ օբյեկտիվ էի արտահայտվում: Ես չէի կարող Բեգլարյանին քարկոծել, բայց մյուս կողմից չէի կարող ասել` նրա հոգում թատրոն կա: Նա լավ տղա է, երկու ոտքով շատ ամուր կանգնած է հողի վրա, սիրում էր իր քաղաքը (վստահ եմ` մինչև հիմա էլ սիրում է) և յուրովի ուզում էր ամեն ինչ անել, որ Երևանը լիներ նորմալ քաղաք: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին` պետք է ասել, որ նա ունի հոյակապ այցեքարտ, որը կարող է պարզ ճակատով դնել յուրաքանչյուր սեղանի: Դա Ավան թաղամասն է, որտեղ նա եղել է թաղապետ: Ակնհայտ է, որ Ավանը տարբերվում է մեր մյուս շրջաններից: Ընդ որում` Տարոն Մարգարյանն Ավանը հանեց ոտքի այն ժամանակ, երբ մի շարք թաղապետեր անտարբեր էին իրենց թաղի նկատմամբ, իսկ Տարոնն իր աշխատանքով այլ բան էր ապացուցում: Գուցե սա կապված է նրա հետ, որ լուսահոգի հայրը ողջ էր և պետք էր արժանի լինել նման հորը, գուցե ի սրտե էր անում, կարևոր չէ, կարևորը Ավանի բնակիչն իրեն լավ էր զգում իր շրջանում: Ինչ խոսք, ինչպես յուրաքանչյուր երևանցի, ամեն նոր քաղաքապետի գալով, ուզում ես հավատալ, որ վերջինս պետք է սիրի իր քաղաքը: Եթե սիրեց, ուրեմն քաղաքը կլինի լավը, եթե քաղաքապետը ման է գալիս փողոցում, որ տեսնի` ինչը կարող է ծախել և լափել, այդ դեպքում ոչինչ չի ստացվի, ինչքան էլ նրա հոգում թատրոն լինի:

– Նախորդ քաղաքապետի օրոք Փափազյան փողոցի կրպակները փորձեցին քանդել, հասարակությունն ընդվզեց: Հնարավո՞ր է` հասարակական ճնշման ազդեցության տակ հրաժարական տվեց:

– Կրպակ փակել-չփակելու հետ կապված որևէ գնահատական տալ չեմ կարող, քանի որ նախկին քաղաքապետի ծրագրին ծանոթ չէի: Միակ բանը, որ կարող եմ միանշանակ ասել և այն ժամանակ էլ ասացի` նա բանիմաց, կարդացած, ճիշտ երաժշտություն լսող տղա է: Միակ բանը, որ ինձ համար տարօրինակ է, այն է, որ քաղաքապետը կարող է գնալ ուրիշ պետություն՝ աշխատելու:

– Իսկ այն, որ Տարոն Մարգարյանը քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունի՝ Ձեզ չի՞ մտահոգում:

– Մեր քաղաքում ամեն ինչ իրար է խառնված: Ես ունեմ մանկության ընկերներ, որոնց հետ տարբեր ճանապարհներ ենք կտրել. մի մասը գնացել է կրիմինալ աշխարհ, մյուս մասը՝ դեպի գիտություն, մի մասը՝ արվեստ, բայց միևնույն է, նրանցից ամեն մեկն ինձ հարազատ է, որովհետև մենք իրար հետ «պախկվոցի», «բռնոցի» ենք խաղացել, իրար հետ կիսել ենք բուլկի և այլն: Վաղը եթե նրանցից մեկը դառնա քաղաքապետ և լավ աշխատի, անի ամեն ինչ այս քաղաքի համար, որոշակիորեն օգտագործի իր կրիմինալ անցյալը, իհարկե ես հոտնկայս կասեմ՝ բռավո, քեզ ինչո՞վ օգնեմ: Ուրիշ բան, որ ես` որպես մտերիմ ընկեր, կփորձեմ շտկել իր մեջ այն բացերը, որ քաղաքակիրթ որևէ տեղ ներկայանալիս ճիշտ կլինի չլինեն: Թող վաղն իմ Երևանը լինի լավ քաղաք:

– Ստացվում է` սա դեռ Ձեր պատկերացրած Երևանը չէ՞: Ձեր պատկերացրած Երևանը ի՞նչ տեսակ պետք է լինի:

– Չէր էլ կարող լինել, դրա համար ժամանակ է պետք: Այս քաղաքն այնքան բաների միջով անցավ: Այն կայացավ սովետական հասարակարգում, որն իրեն կայացրեց իր ոճով ու տեսքով: Մենք կառուցեցինք վարդագույն հրաշք քաղաք, որն ուներ 20-րդ դարին համապատասխան ամեն ինչ: Բայց այսօր մենք հասկանում ենք, որ այն դեռ 21-րդ դարին չի համապատասխանում, ահագին պրոբլեմներ ունի լուծելու, և յուրաքանչյուր նոր քաղաքապետ փորձում է դա անել: Իհարկե, մենք ունեցել ենք քաղաքապետեր, որոնց անունները սև տառերով կմնան այս քաղաքի պատմության մեջ, բայց մենք չենք կարող չհիշել Հասրաթյանի ներդրումը մեր քաղաքում: Հեղափոխությունից հետո մի պահ եկավ Համբարձում Գալստյանը, որը չհասցրեց ոչինչ անել, երիտասարդ էր, նոր կայացող երկրի քաղաքագլուխ դարձավ: Քաղաքում շարժ սկսվեց Վանո Սիրադեղյանի ժամանակ, որը սկսեց ինչ-որ բաներ անել, բայց ժամանակաշրջանն այնպիսին էր, որ այդքանը կարողացավ անել: Սուրեն Աբրահամյանը այն քաղաքապետն էր, որը զբոսնում էր քաղաքում, մեկ էլ այդպես զբոսնող քաղաքապետ էր Գագիկ Բեգլարյանը:

– Քաղաքի ճարտարապետական տեսքը, որն ամենաշատն է քննարկվում քաղաքում, մետրոյի «Հանրապետություն» կայարանի տարածքում հյուրանոցի կառուցումը, կառավարության շենքի գմբեթի կառուցումը որքանո՞վ են Ձեզ մտահոգում:

– Մինչև հիմա լիքը մարդ կա, որ ոչ մի կերպ չի համակերպվում Հյուսիսային պողոտայի հետ, նրանց հետ հավասար կա լիքը մարդ, որ ողջունում է Հյուսիսային պողոտան: Ես այն երևանցին եմ, որին շատ է պակասում «Կուկուռուզն» այս քաղաքում: Ես գտնում եմ, որ այն պետք է մնար, որովհետև կար ժամանակ, որ քաղաքի յուրաքանչյուր գովազդային բացիկի վրա Երիտասարդական պալատի շենքն էր պատկերված: Այսօր այն ինձ իսկապես պակասում է: Այս ճարտարապետական հակասությունների մեջ Երևանը դարձավ փորձադաշտ: Այնինչ կարող էր լինել հանրապետության մեկ ուրիշ քաղաք, որտեղ մենք մեզ կարող էինք թույլ տալ նման բան: Կար մի ժամանակ, երբ շունը տիրոջը չէր ճանաչում, ով ինչ ուզեր` բետոնից, թե ապակուց, կառուցում էր:

– Պարոն Թոխատյան, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտը գնում է ընտրությունների, ըստ էության` նախապատրաստական փուլ է: Արդյոք իշխանությունը կամքի ուժ կդրսևորի՞, ինչպես հրաժարականներից հետո ասացին Ալիկ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Միքայել Մինասյանը, և կգնա՞ արդար ընտրությունների անցկացման ճանապարհով: Հավատո՞ւմ եք:

– Հավատալ-չհավատալու հարց չկա: Ես` որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ այն, ինչի մասին խոսում են Հովիկ Աբրահամյանը, Միքայել Մինասյանը: Այստեղ կա երկու տարբերակ, որից մեկի դեպքում կարող ես ասել` տո լավ է, դե անընդհատ էլ նույնն են ասում, և մինչև հիմա տեսել ենք, իսկ մյուս դիրքորոշումը` մեկ անգամ ևս հավատալ մարդու ասած խոսքին: Ի վերջո, չպետք է մոռանանք, որ այդ ասողը տղամարդ է, որովհետև վաղը յուրաքանչյուր տղամարդ պետք է պատասխան տա իր ամեն ասած խոսքի համար: Ընտրությունները մի քանի ամիս հետո են, և եռուզեռը ավելի է շատանալու, ու լինելու է ընտրության օրը, բայց ամեն անգամ կա ընտրության մյուս օրը, և դու պետք է ասածիդ պատասխան տաս:

– Արդյոք Սերժ Սարգսյանի խոստումներն իրականություն դարձա՞ն, որ հնչել էին Ձեր 50-ամյակին: Բոլորն էլ սկզբում տղամարդու խոսք են տալիս:

– Առաջին տարիներին փոփոխություններ առանձնապես չէին նկատվում, մեկ տարի է` ինչ-որ բաներ սկսեցին ստացվել, հիմա փորձում են բիզնեսը անջատել պետությունից, փորձում են անցկացնել արդար ընտրություններ, օլիգարխներից շատերը ինքնաբացարկ հայտարարեցին: 50-ամյակիս նախագահի տված խոստումները Երևան քաղաքին էին առնչվում, որից հետո երկու քաղաքապետ եկան իրար հետևից, որոնք ինչ-որ ծիլ ավելացրին այս քաղաքում, գոնե քաղաքի դեմքը մաքրվեց, սկսեցին լվանալ քաղաքը, բայց, ինչպես միշտ, լավի կողքին պետք է անպայման վատը հայտնվի, դրա համար ամեն լավ բան վատով է անդրադառնում: Ուզում եմ հավատալ, որ Տարոն Մարգարյանը կսկսի այդ ծիլը ջրել:

– Ձեզ չի՞ մտահոգում, որ մինչև խոստումներն իրականանան, Հայաստանում մարդ չի մնա: Արտագաղթի այս ահագնացող տեմպը ինչո՞վ եք պայմանավորում: Հայաստանը դադարո՞ւմ է հարազատ լինել:

– Չի կարող Հայաստանը որևէ մեկի համար դադարել լինել հոգեհարազատ: Կարող է այդ մարդու համար հոգեհարազատ չլինեն իշխանությունը, կառավարությունը, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը: 21-րդ դարում մարդը ցանկություն ունի ավելի մեծ աշխարհ տեսնել, մարդիկ կան, որոնք ընտրում են մասնագիտություն, սակայն տեսնում են, որ ՀՀ-ում ռեալիզացիայի խնդիր ունեն և առաջիկա 170 տարում իրենց մասնագիտության կարիքը այս երկիրը չի ունենալու: Չես կարող մարդուն ստիպել սմբուկ աճեցնել, մարդը ուզում է զբաղվել իր քիմիայով, որը մեր երկրում այդքան զարգացում չունի: Պարզ է, որ նրա աչքը պետք է լինի դուրսը: 21-րդ դարում` համացանցի և նոր տեխնոլոգիաների առկայության պայմաններում, տարօրինակ կերպով «սահման» բառը վերանում է, աշխարհն այսօր մի բուռ է դարձել:

– Ձեզ` որպես մտավորականի, որքանո՞վ են անհանգստացնում բանակում կատարվող դեպքերը:

– Դուք ինձ բնորոշեցիք մի շերտի ներկայացուցիչների անունով, որն այսօր, ցավոք սրտի, դարձել է անկարող: Մենք մեր ձեռքով ամեն ինչ արեցինք, որ «մտավորական» հասկացությունը, այդ շերտը գոյություն չունենա: Մենք` որպես շերտ, միահամուռ գոյություն չունենք, մեզ մասնատեցին, ինչ կարող էին անել խեղճ մտավորականության գլխին՝ արեցին, դրեցին մի կողմ: Այն, ինչ այսօր կատարվում է հայկական բանակում, ոչ մի բանով չի տարբերվում աշխարհում գոյություն ունեցող բոլոր բանակներից: Ուրիշ հարց, որ մեր երկիրը փոքր է, և այդպիսի դեպքերը ավելի շատ են աչքի ընկնում: Չեմ կարող համաձայնել այն մտքի հետ, որ հայ սպան անընդհատ մտածում է` երբ պետք է հասնեմ բանակ, որ զինվոր սպանեմ, կամ զինվորը, որը մեծանում է ընտանիքում, դպրոց հաճախում, մտածում է, որ հետո պետք է գնա ինչ-որ մեկին սպանի: Պարզապես նույն «ավտարիտետները» գնում են բանակ և փորձում են բանակը իրենց թաղային օրենքներով առաջ տանել, իսկ բանակը ուրիշ ինստիտուտ է, այն պետք է մաքուր լինի նման բաներից: Ուրիշ հարց, որ պետք է բարձրանա մեր սպայական կազմի մակարդակը, կրթվածությունը, ինտելեկտը: Վստահ եմ` այդպես կհղկվի նաև սպաների վարվելակերպը զինվորների հանդեպ: Այսօր, ցավոք սրտի, չունենք սպայական կազմի ավագ սերունդ կամ շատ քիչ ունենք: Մեծ մասամբ, սպայական կազմը մինչև 30 տարեկան են, իսկ ծառայողները՝ 18-20 տարեկան, գնում են այնպիսի կարգուկանոն ունեցող տեղ, ինչպիսին բանակն է: Սեյրան Օհանյանը պատերազմ տեսած գեներալ է, նա չի կարող աչքաթող անել այն ամենը, ինչ կատարվում է բանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում