Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

Իջե՜ք, իջե՜ք, ֆինանսներ…

Այսպիսով, ԱԺ-ն հաստատեց իշխանությունների կողմից «սոցիալական» որակված 2011թ. բյուջեն: Անցյալում արդեն 4 կետով ցույց էինք տվել, որ 2011թ. բյուջեն սոցիալական անվանելը, մեղմ ասած, ծիծաղելի է: Այստեղ կներկայացնենք մի քանի ընդհանրական համեմատություններ, որոնք առավել ցայտուն ցույց կտան 2011թ. Բյուջեի «դեմքը»:
1. 2011թ. Հայաստանի բյուջեի եկամուտները կազմում են մոտ 2.4 մլրդ դոլար` այն դեպքում, երբ Վրաստանի 2011թ. բյուջեի եկամուտները կազմելու են 3.4 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանինը` 15 մլրդ դոլար: Մեր բյուջեի ծախսերը 2011թ. կազմելու են մոտ 3 մլրդ դոլար, Վրաստանի բյուջեի ծախսերը` 4 մլրդ դոլար, Ադրբեջանինը` 15.2 մլրդ դոլար: Ինչպես երեւում է, ե՜ւ ծախսերի, ե՜ւ եկամուտների առումով Հայաստանի պետական բյուջեն 1 մլրդ դոլարով զիջում է Վրաստանի պետական բյուջեին եւ մոտ 5 անգամ` Ադրբեջանի պետական բյուջեին: Ընդ որում` նշենք, որ Ադրբեջանի 2011թ. բյուջեի եկամուտներից մոտ 8 մլրդ դոլարն է նավթի վաճառքից ենթադրվող եկամուտը: Ի դեպ, Ադրբեջանի ռազմական ծախսերը 2011-ին կգերազանցեն Հայաստանի պետական բյուջեի ողջ ծախսերը` կազմելով 3.1 մլրդ դոլար:
2. Սոցիալական ուղղվածության մասին խոսելիս արժե հիշատակել 2008թ. հաստատված եւ ԱԺ կողմից հավանության արժանացած կառավարության գործունեության ծրագիրը, ՀՀ նախագահի նախընտրական եւ 2008թ. հոկտեմբերի 30-ին կառավարության կայուն զարգացման ծրագիրը, ինչպես արված է ՀՀ կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության եւ 2011թ. պետական բյուջեի վերաբերյալ ՀՅԴ պատգամավորական խմբակցության օրերս հրատարակած գրքույքում: Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում էր կրթության ոլորտին ուղղվող պետական ծախսերի ֆինանսավորման աճը 2012թ. հասցնել ՀՆԱ առնվազն 3.5%-ին, կայուն զարգացման ծրագրի համաձայն` 3.6%-ին, իսկ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի համաձայն` այս ցուցանիշը պետք է կազմեր 195 մլրդ դրամ: Մինչդեռ 2011թ. բյուջեով կրթությանը հատկացվող գումարը կազմում է 108 մլրդ դրամ` նախագահի նախընտրական ծրագրից մոտ երկու անգամ պակաս, իսկ 2012թ., ըստ կանխատեսման, կկազմի ՀՆԱ-ի 2.8%-ը: Նկատենք, որ խոսքը ոչ միայն բացարձակ թվերի մասին է, որոնց կրճատումը կարելի է ինչ-որ տեղ պատճառաբանել ճգնաժամով, այլեւ հարաբերական ցուցանիշների, որոնք ճգնաժամով պայմանավորելը, մեղմ ասած, խոհեմ չէ:
3. Սոցիալական մյուս ոլորտը` առողջապահությունը, եւս նույն վիճակում է: Կառավարության գործունեության եւ կայուն զարգացման ծրագրերով նախատեսվում էր առողջապահության ոլորտի ֆինանսավորումը 2012-ին հասցնել մինչեւ ՀՆԱ 2.2%-ի, իսկ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրով նախատեսվում է 106 մլրդ դրամի չափով ֆինանսավորման ծավալ: Մինչդեռ 2011թ. բյուջեով այն կլինի ընդամենը մոտ 61.5 մլրդ դրամ, իսկ 2012-ին, ըստ կանխատեսումների, 57.4 մլրդ դրամ կամ չի գերազանցի ՀՆԱ 1.4%-ը: Այստեղ եւս հարաբերական ցուցանիշների բավականին լուրջ տարբերություն է նկատվում` 2.2%-ի փոխարեն 1.4%, ինչը, եւս մեկ անգամ շեշտենք, չի կարող բացատրվել ճգնաժամով:
4. Եթե նախագահի նախընտրական ծրագրում երրորդ եւ չորրորդ երեխաների ծննդյան դեպքում նախատեսվում էր առնվազն 2012-ից վճարել 1 մլն դրամ, իսկ հինգերորդ եւ հաջորդ երեխաների համար` 1.5 մլն դրամ, ապա 2011թ. պետական բյուջեով առաջարկվում է երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան նպաստի չափը ընդամենը 430 հազար դրամ: Ընդ որում, 2012թ., ըստ այս տարի հաստատված 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի, այս ցուցանիշները չեն փոխվելու:
5. Եթե նախընտրական ծրագրով անապահովության միջին ամսական նպաստի չափը 2012թ. պետք է կազմեր 34 հազար դրամ, ապա 2011թ. պետական բյուջեով այն հաստատվել է 26800 դրամ: Այս ցուցանիշը եւս չի փոխվելու 2012թ.` ըստ միջնաժամկետ ծախսային ծրագրի:
Այս ցանկը կարելի է շարունակել, թեեւ սոցիալական նշանակություն ունեցող հիմնական ցուցանիշների մեծ մասը արդեն բերվեց: Հավելենք, որ վերը նշված ծրագրերը կազմելիս գնաճը ընդունվում էր 4 պլյուս-մինուս մեկուկես տոկոսի շրջանակներում, մինչդեռ 2009-ին այն գերազանցեց նշված սահմանագիծը, իսկ այսօր հասել է արդեն 10 տոկոսի: Այնպես որ, իրականում ծրագրերից շեղումները սոցիալական ցուցանիշների առումով շատ ավելի մեծ են: Մեկ բան ակնհայտ է` գործող կառավարությունը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ ձախողել է իր իսկ գործունեության, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ու իր իսկ կողմից հաստատված կայուն զարգացման ծրագրերը: 2011թ. բյուջեն ամբողջությամբ արտացոլում է այս ձախողումը: Ինչպես իրավացիորեն նշված է ՀՅԴ պատգամավորական խմբակցության կողմից պատրաստված գրքույքում, 2011թ. բյուջեն նախաձեռնողական չէ, չի ապահովում ազգաբնակչության առաջնային (աշխատավարձ) եւ երկրորդային (նպաստ, կենսաթոշակ) եկամուտների էական աճ, չի խրախուսում փոքր ու միջին բիզնեսը, չի խթանում քաղաքացիների ձեռնարկատիրական ունակությունները, չի ապահովում հավասար տնտեսական մրցակցություն, չի նպաստում հեռանկարային զարգացմանը միտված տնտեսական կառուցվածքի ձեւավորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում