Այսօր հայտնի է դարձել, որ եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում կարի ֆաբրիկայում տեղի է ունեցել շենքի փլուզում, որի հետևանքով այս պահին արդեն հայտնաբերվել է 14 մարդու դի: Նախնական տվյալներով, շենքում են գտնվում առնվազն 50 մարդ:
Դեռ հայտնի չէ, թե որոնք են փլուզման պատճառները: Սակայ որոշփորձագետներ հայտնել են, որ փլուզման պատճառ կարող է հանդիսացած լինել երկարատև անձրևների հետևանքով շենքի հիմքերի թուլացումը:
Դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել ֆաբրիկայի տնօրենին:
Այս մասին հաղորդում է եգիպտական youm լրատվական գործակալությունը: Գործակալությունը նաև հայտնում է, որ Եգիպտոսում կան մոտ 2 միլիոն շենքեր, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց համար: