Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթի փոխանցմամբ, սիրիական բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին գահընկեց անելուն, եթե նա շարունակի հանդիմանել եւ խոչընդոտի Բեյրութի եւ Դամասկոսի միջեւ հաշտության հաստատմանը: Թերթը, վկայակոչելով իր աղբյուրները Դամասկոսում, հայտնում է, որ Սաադ Հարիրին իզուր է մեղադրել սիրիական վարչակազմին իր հոր` Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ:
Սիրիական իշխանությունները զգուշացնում են Լիբանանի առաջնորդին` նշելով, որ նախագահ Ալ-Ասադի հետ լավ հարաբերությունները, կարող է, երկար չտեւեն:
Սիրիամետ լիբանանյան ուժերը, հատկապես՝ Հիզբալլահը, խոչընդոտում են եւ դեմ են արտահայտվում Ռաֆիկ Հարիրիի սպանությունը քննող հատուկ դատարանի աշխատանքի արդյունքներին, քանի որ ըստ որոշ տեղեկությունների՝ հայտնաբերված հետքերը տանում են Դամասկոս: