Tuesday, 09 06 2026
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար

Ամերիկացի միլիոնատերերը դիմել են Կոնգրես` պահանջելով բարձրացնել իրենց հարկերը

Մի քանի տասնյակ ամերիկացի միլիոնատերեր դիմել են Կոնգրես` պահանջելով բարձրացնել իրենց հարկերը: Ինչպես հաղորդում է CNNMoney-ն` նրանք ցանկանում են, որ օրենսդիրները չեղյալ համարեն իրենց հարկային արձակուրդները, որը սահմանվել էր նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի կողմից:

Այս խմբի ներկայացուցիչները Վաշինգտոնում հանդիպել են, այսպես կոչված, Սուպերկոմիտեի հետ, որը պետք է իրականացնի հարկային բարեփոխումները: Այդ կառույցի խնդիրն է մշակել ծրագիր, որը թույլ կտա բյուջեին առաջիկա 10 տարիների ընթացքում տնտեսել 1.2 տրլն դոլար: Օրինագիծը պետք է ընդունվի նոյեմբերի 23-ին:

Կալիֆոռնիացի միլիարդատեր Դուգ Էդվարդսը հայտարարել է` «եթե դուք աշխատում եք տարեկան ավելի քան մեկ միլիոն դոլար, պետք է ավելի շատ հարկ մուծեք»:

Իրենց հարկերը բարձրացնելու պահանջով հանդես եկող միլիոնատերերի այս խումբը ստեղծվել է մեկ տարի առաջ` Google ընկերության որոշ աշխատակիցների կողմից: Ավելի ուշ նրանց են միացել մի քանի հայտնի դեմքեր` տնտեսագետ Նուրիելա Ռուբինին, «Սոպրանոյի կլան » սերիալի աստղ Էդի Ֆալկոն և ռեժիսոր Աբիգայլ Դիսնեյը:

Հարկերը բարձրացնելու առաջարկով այս տարի հանդես է եկել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթը: Նա դա պատճառաբանել է այն հանգամանքով, որ առավել քիչ ապահովված ամերիկացիները գործնականում ավելի շատ հարկ են վճարում, քան հարուստները:

Բաֆֆեթի առաջարկը պաշտպանել են աշխարհի այլ երկրների միլիոնատերեր: Մասնավորապես, Ֆրանսիայում նույնպես խոշոր գործարարները պատրաստակամություն են հայտնել ավելի շատ հարկ վճարել:

ԱՄՆ-ում հարկերը բարձրացնելու անհրաժեշտություն է առաջացել` կապված բյուջեի հսկայական դեֆիցիտի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում