Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը նկարահանվելու է կենսագրական «Լավլես» ֆիլմում, որը պատմում է պոռնոդերասանուհի Լինդա Լավլեսի մասին (իսկական անունը` Լինդա Սյուզան Բորման):
Ինչպես հայտնում է Deadline կայքը` Սթոունը խաղալու է գլխավոր հերոսուհու մոր կերպարը: Լինդայի դերը կատարելու է Ամանդա Սեյֆրիդը: Նախապես ենթադրվում էր, որ ֆիլմի հերոսուհին կլինի Քեյթ Հադսոնը, սակայն դերասանուհին հղիության պատճառով հրաժարվել է մասնակցել նկարահանումներին:
«Լավլես» ֆիլմի հիմնական թեման Լինդայի և նրա ամուսնու` Չակ Թրեյնորի հարաբերություններն են: Որպես Թրեյնորի դերակատար վերանայվում են Ջեյմս Ֆրանկոնի և Փիթր Սարսգաարդի թեկնածությունները:
Պետք է նշել, որ հենց Չակն է ստիպել Լինդային նկարահանվել մի քանի պոռնոֆիլմերում, այդ թվում` «Խորը կոկորդ» (Deep Throat) ֆիլմում: Ֆիլմի աշխատանքներով զբաղվելու են Ռոբ Էպշտեյնը և Ջեֆֆրի Ֆրիդմանը: Նկարահանումները սկսվելու են 2012 թվականի հունվարից:











































