The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Արաբական երկրների լիգան երեք օրով հետաձգել է Սիրիային կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերջնական քայլը` հակառակ չորեքշաբթի օրվա` Սիրիան կազմակերպությունից հեռացնելու որոշման:
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Համադ Բին Յասիմ Ալ-Թհանին հայտնում է, թե 22 հոգուց բաղկացած խումբը պահանջում է, որ Սիրիան դադարեցնի այլախոհների դեմ բռնությունները կամ սպասի տնտեսական պատժամիջոցների:
Արաբական երկրների լիգայի պատժամիջոցները մեծապես կվնասեն Սիրիայի՝ արդեն իսկ քայքայված տնտեսությանը:
Լիգայի գործողությունները նաև կավելացնեն ճնշումը ՄԱԿ-ի այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, որոնք կասեցրել էին Սիրիայում բռնությունների դեմ ՄԱԿ-ի նախագծի ընդունումը: