Tuesday, 09 06 2026
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ընդդիմությունն ունի մի խնդիր` հաղթել իշխանություններին մինչև ընտրությունները. Արամ Սարգսյան

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցի ընթացքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ արտահերթ ընտրություններն անհավանական չեն, և հինգ ամիսը քիչ ժամանակ չէ իշխանություններին դրանք պարտադրելու համար:

«Այդ հնարավորությունը միշտ կա: Եթե, ասենք, 72 միլիոնանոց Եգիպտոսում 100 հազարը ստիպում է Մուբարաքի նման մարդուն հրաժարական տալ, այստեղ այդ նույն քանակությունը բավարար է, որ մինչև խորհրդարանական ընտրությունները նախագահի հրաժարական պահանջի գործող իշխանությունից, և այդ գործընթացը իրական արդյունք տա»,- ասել է Սարգսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչը կարող է ստիպել իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների, Արամ Սարգսյանն ասել է, որ դրա համար հասարակական լայն զանգվածների մասնակցություն է պետք և այդ է պատճառը, որ Կոնգրեսի մարտավարությունն ավելի շատ մարդաշատություն ապահովելուն է ուղղված։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ կան նաև քաղաքական պատրվակներ, որոնք գարնանը համընկան նաև հասարակության սոցիալական անբավարարվածության, ներքաղաքական իրավիճակների հետ, և հասարակությունը փողոց դուրս եկավ:

«Բայց, ես ասում եմ` կա հարմար ժամանակաշրջան, կա ավելի լավ ժամանակաշրջան, որի դեպքում այդ գործընթացը ծավալելը կլինի արդյունավետ: Օրինակ, իմ կարծիքով, փետրվար ամիսը ամենահարմար ժամանակաշրջանն է այդ գործընթացները ծավալելու համար: Ու այստեղ շատ կարևոր է նաև արտագնա ծանր աշխատանքով սեփական ապրուստը վաստակող մարդկանց մասնակցությունը: Իրենք ձմռանը` Նոր տարուց առաջ վերադառնում են տուն: Իսկ դա ահռելի թիվ է Հայաստանում: Հենց մեր Վիճպետվարչության տվյալներով, այդ քանակությունը 60-100 հազարի սահմանում է, որոնք գալիս ու գնում են: Ու պատկերացրեք, դրանից 30-40 հազարը մասնակցում է մեր հանրահավաքներին: Ու դա հստակ Հայ ազգային կոնգրեսի պոտենցիալն է: Գարնանային հանրահավաքների բազմամարդությունը նաև այդ մարդկանց մասնակցության արդյունքն էր»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը տեղեկացրել է, որ Հայ ազգային կոնգրեսը «թե’ երկարաժամկետ, թե’ կարճաժամկետ ծրագրերի համար մոտեցումներ ունի»:

Ինչ վերաբերում է իշխանության ներսում վերջին զարգացումներին, պաշտոնյաների փոխատեղումներին, Արամ Սարգսյանն ասել է. «Սեփական թիմին ցույց տալու, որ ես ազդեցություն ու ուժ ունեմ, որ ես ձևավորում եմ իմ թիմը: Եվ այդ խնդիրը գործող նախագահը իսկապես ունի` սեփական թիմ ձևավորելու, որովհետև կասկածից վեր է, որ գործող նախագահը իր պլաններում նախատեսում է ևս մեկ ժամկետ նախագահ լինելու: Եվ այդ պլանները դեռ մի տարի առաջ ի ցույց դրեց` կոալիցիոն համաձայնագրի նոր թուղթ ստորագրելով: Այսինքն` մարդը վախենում է (զրկվել) նորից ընտրվելու հնարավորությունից և ճիշտ է անում, որ վախենում է: Որովհետև ինքն էլ է նկատել, որ աշխարհը փոփոխվում է, որ իր մնալը այդքան էլ միանշանակ ապահովված չէ: Հետևաբար, ընդդիմությունը ունի մի խնդիր` հաղթել իշխանություններին մինչև ընտրությունները: Ես անձամբ եկել եմ հետևյալ եզրակացության` պիտի հաղթես մինչև ընտրությունները»:

Այս կարծիքին Սարգսյանը հանգել է՝ ելնելով արաբական երկրների փորձից։ «Երբ ժողովուրդը փողոցում էր, Մուբարաքն ասում էր` ես իմ թեկնածությունը չառաջադրեմ… Պիտի հասնել նրան, որ երբ ժողովուրդը փողոցում լինի, մինչև խորհրդարանական ընտրությունները, Հանրապետական կուսակցությունն ասի, որ ինքը` որպես կուսակցություն, այդ ընտրությանը չի մասնակցելու: Որովհետև ինքն իր մասնակցությամբ կասկած է առաջացնում երկրում արդար ընտրություններ անցկացնելու հարցում… Ես, իհարկե, չեմ հավատում, որ Հանրապետական կուսակցությունը նման բան կանի…»,– ասել է ընդդիմադիր գործիչը:

Այնուհետև Արամ Սարգսյանը հավելել է. «Ես չեմ բացառում զարգացումների նման տարբերակ: Երբ իրենք կգան ու կասեն` այ, մենք, երկիրը սիրելով, չենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որ այս ժողովուրդը հավատա արդար ընտրություններին, որովհետև այս երկրի փրկությունը արդար ընտրություններն են, ինչը իրենք տարբեր ամբիոններից ասում են, այդ ժամանակ նոր ես կհավատամ իրենց ու կգնամ հերթական ընտրություններին: Հակառակ դեպքում մնացածը իմիտացիա է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում