Tuesday, 09 06 2026
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է ընդունելության մրցույթ

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2012 թ. դասընթացի մասնակցության մրցույթ:

«Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 3-ի N121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով» սահմանված որակավորում:

Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է:

Դասընթացը կմեկնարկի 2012 թ. փետրվարին և կավարտվի 2012 թ. դեկտեմբերին:

Ուսումն անվճար է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

1. Դիմում (դիմումի ձևն անհրաժեշտ է բեռնել ԱԳՆ կայքից` http://www.mfa.am/hy/),
2. Ինքնակենսագրություն շարադրված ազատ ոճով (մինչև 1 էջ ),
3. Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (մինչև 1 էջ ),
4. 2 լուսանկար (3×4սմ),
5. Անձնագրի պատճենը,
6. Սոցիալական քարտի պատճենը,
7. Առողջական վիճակի մասին ուսման համար սահմանված ձևի տեղեկանք,
8. Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը,
9. Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:
Պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով), որը տեղի կունենա 2012թ. հունվարին: Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել դասընթացին:

Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ԱԳՆ համակարգում:

Դասընթացն անցկացվելու է ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող Դիվանագիտական դպրոցում: Աշխատող դիմորդները պետք է հաշվի առնեն, որ դասերը անցկացվելու են շաբաթական մինչև 5 օր, ամեն օր մինչև հինգ ակադեմիական ժամ տևողությամբ:

Փաստաթղթերի ընդունումը կատարվելու է ս.թ.դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, ՀՀ դիվանագիտական դպրոցում` Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ. 10.00-13.00:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 010583928 (ներքին` 336) հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:

«Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկին» և «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին» կարելի է ծանոթանալ ՀՀ ԱԳՆ կայքում»,– ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում