Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 13-ին որոշում են ընդունել` խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում առկա խնդիրների առումով,- տեղեկացնում է 1news.az-ը` հղում կատարելով Sabah-ին:
ԱԳՆ ղեկավարների տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիան դարձել է տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը, և ԵՄ-ն պետք է ամրապնդի Թուրքիայի հետ համագործակցությունը Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում իրականացվող միասնական քաղաքականության շրջանակներում։