Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ սևծովյան Հոպա քաղաքում ձերբակալվել են կեղծ անձնագրեր ունեցող Հայաստանի երկու քաղաքացիներ։ Խոսքը Մ.Մ.-ի և Զ.Մ.-ի մասին է։
Այդ կանանց ձերբակալել են Հոպայի Թմրանյութերի մաքսանենգության ու մաքսային հետախուզության վարչության աշխատակիցները։ Նրանց անձնագրերն առգրավված են, տարվում է հետաքննություն։









































